ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Իսրայելցի դիզայներ Ինբալ Դրորը ներկայացրել է արքայազն Հարրիի հարսնացուի` Մեգան Մարքլի հարսանեկան զգեստի էսքիզները, հաղորդում է
lenta.ru–ն` հղում անելով TMZ–ին։
Դիզայները նշել է, որ թագավորական ընտանիքը պատվիրել է Մարքլի հարսանեկան զգեստը։ Դրորը ներկայացրել է երեք էսքիզ, որոնցից մեկը հիմք կդառնա վերջնական զգեստի ստեղծման համար։ Իրանը գրկող զգեստը պետք է պարտադիր երկարաթև լինի, դա թագավորական հարսանիքների ավանդույթներից մեկն է։
TMZ–ի տեղեկատվության համաձայն, Մեգան Մարքլի զգեստը կարժենա ավելի քան 500 հազար դոլար։
Մարքլի ու Հարրիի սիրավեպի մասին հայտնի դարձավ 2016 թ.–ի հոկտեմբերի վերջին։ Իսկ արդեն 2017թ.–ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ նրանց հարսանիքը տեղի կունենա 2018 թ.–ի մայիսի 19–ին։–0–