481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
«Հակախորհրդայինները». Երևանում ցուցահանդես է բացվել ստալինյան ռեպրեսիաների մասին (ՖՈՏՈ)
20:38
22 Սեպտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային գրադարանում ուրբաթ բացվել է ատալինյան ռեպրեսիաների 80–ամյակին նվիրված «Հակախորհրդայինները» ցուցահանդեսը, որի շրջանակում ներկայացված են արխիվային լուսանկարներ և փաստաթղթեր։

Антисоветские

«Ցուցահանդեսը նվիրված է խորհրդային իշխանության տարիներին բնակչության նկատմամբ իրականացված ռեպրեսիաներին։ ԽՍՀՄ քաղաքացիների նկատմամբ ռեպրեսիաները սկսվել են 1921 թ.–ից և ավարտվել 1953 թ.–ին, երբ մահացել է Ստալինը։ Այդ տարիներին Խորհրդային Հայաստանից շուրջ 50 հազար հայ ենթարկվել է ռեպրեսիաների», – «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։

Антисоветские

«Ցուցահանդեսի բացման ամսաթիվը պատահական չէ ընտրված. ուղիղ 80 տարի առաջ 1937 թ.–ին տեղի է ունեցել Խորհրդային միության կոմունիստական կուսակցության կենտկոմի լիագումար նիստը, որին մասնակցել են Անաստաս Միկոյանը, Լավրենտի Բերիան և այլք։ Նիստի ժամանակ որոշում է ընդունվել Խորհրդային Հայաստանի բոլոր ղեկավարներին համարել նացիոնալիստներ։ Նրանց մեծ մասը ձերբակալվել և գնդակահարվել է», – ավելացրեց Վիրաբյանը։

Антисоветские

Ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են ավելի վաղ չցուցադրված փաստաթղթերի պատճեներ, որոնք վկայում են Հայաստանում ստալինյան ռեպրեսիաների մասին։ Այդ փաստաթղթերը պահվում են Ազգային արխիվում։ Ցուցադրությունը կտևի մինչև հոկտեմբերի 13–ը։

Антисоветские

«Մեր նպատակն է անել այնպես, որպեսզի ոչինչ չմոռացվի, պատմության ոչ մի էջ։ Հաջորդ քայլը կլինի գրքի հրատարակում, որում ներկայացված կլինի ռեպրեսիաների բոլոր զոհերի անունների ցանկը», – եզրափակեց Վիրաբյանը։

Антисоветские

Ցուցահանդեսին ներկայացված են նաև խորհրդային տարիներին արգելված հայ գրողներ Եղիշե Չարենցի, Վահան Թոթովենցի, Ակսել Բակունցի և ուրիշների արխիվային լուսանկարներն ու գրքերը։–0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:09
20 Հոկտեմբերի 2017
Երկու հայ ներառվել է «Հոլիվուդի նոր առաջնորդների» ցանկում
Variety ամսագիրը ներառել է երկու ամերիկահայերի «Հոլիվուդի նոր առաջնորդներ» ամենամյա ցանկում:
18:21
20 Հոկտեմբերի 2017
Mercedes–ն արտադրությունից հանում է իր ամենահայտնի մոդելներից մեկը (ՎԻԴԵՈ)
Mercedes ընկերությունն արտադրությունից հանում է իր ամենահայտնի մոդելներից մեկը։
12:29
20 Հոկտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսը և Ալեքսիս Օհանյանը գաղտնի հարսանեկան արարողություն են պլանավորում
Ալեքսիս Օհանյանը և նրա հարսնացուն քննարկում են հարսանեկան ծրագիրը։

17:42
19 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի բջջային բանկինգը հեռահար հուսալի ծառայություն է
ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկինգ ծառայությունը, որը թույլ է տալիս ժամանակի իրական ռեժիմում հեշտ և արագ կառավարել հաշիվների դրամական միջոցները:
12:47
19 Հոկտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին աղջկա հետ լուսանկարով (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին:
20:15
18 Հոկտեմբերի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Լևոն Հայրապետյանի մահը
Հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter–ի իր միկրոբլոգում մեկնաբանել է հայ գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի մահը։
18:43
18 Հոկտեմբերի 2017
Որոշ դեպքերում արյան փոխներարկումը կարող է մահացու լինել. գիտնականներ
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 30 հազար հիվանդների հետազոտության տվյալները։
12:12
18 Հոկտեմբերի 2017
Մահացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը
Այսօր Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը։
10:51
18 Հոկտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը զարմացրել է բոլորին` խոսելով իր սիրելի գրքի մասին
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զարմացրել է` նշելով, թե որն է իր սիրելի գիրքը։

20:07
17 Հոկտեմբերի 2017
ԱՀԿ–ն զգուշացնում է գրիպի ենթատեսակներից մեկի ակտիվացման մասին
Այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը։

17:38
17 Հոկտեմբերի 2017
Ուժեղ հայուհին ապշեցրել է Ռուսաստանի «Я могу» շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Լեյլա Ամիրբեկյանն իր ուժով և տոկունությամբ ապշեցրել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Я могу» բացառիկ տաղանդների շոուի հանդիսատեսին։

14:04
17 Հոկտեմբերի 2017
Հռչակավոր Արա Գյուլերի անունով կկոչվի Ստամբուլի փողոցներից մեկը
Ստամբուլի փողոցներից կվերնանվանվի ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով: