ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Կորեայի Տեգու քաղաքի Գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են նյութ, որը կարող է հետ շրջել ծերացման գործընթացը:
Այդ մասին հայտնում է
Lenta.ru-ն` հղում անելով EurekAlert! կայքին:
Հայտնի է, որ բջիջների ծերացման պատճառներից մեկը լիզոսոմների դեգրադացիան է: Այդ օրգանոիդներում տեղի է ունենում բիոպոլիմերների (ԴՆԹ և սպիտակուցներ) ճեղքում, ինչը թույլ է տալիս բջիջին ազատվել վնասված տարրերից, օրինակ` դեֆեկտային միտոխոնդրիաներից: Հակառակ դեպքում վերջիններս կուտակվում են, ինչը վերջին հաշվով հանգեցնում է նյութափոխանակության խանգարման:
Загружается новость ... "Лево"
АТМ սպիտակուցը կամ սերինը ֆոսֆորային խումբը կապում է ֆերմենտին, որը կոչվում է վակուոլյար ԱԴՖ, ինչի հետևանքով նվազում է լիզոսոմների ակտիվությունը: Հետազոտողները փորձեր են կատարել և պարզել, որ KU-60019 միացությունն արգելափակում է ATM-ը, նվազեցնում է ֆոսֆորացման մակարդակը և վերականգնում է ծերացող բջիջների գործառույթը:
Գիտնականները նախատեսում են ստուգել միացության արդյունավետությունը կենդանական մոդելների` օրգանիզմների վրա, որոնք արագ են ծերանում դրանց ԴՆԹ-ներում ներդրված մոդիֆիկացիաների պատճառով: Այսպիսով, հետազոտողները ցանկանում են սահմանել մարդկանց կյանքի ակնկալվող տևողությունը, ովքեր, հնարավոր է, կընդունեն այս դեղորայքը: -0-