436.65
4.37
404.34
+2
Եղանակը Երևանում
Հայ

«Գտնված երազ» հայտնի մուլտֆիլմի ստեղծողները պատմել են մուլտֆիլմի ստեղծման մանրամասների մասին (ՎԻԴԵՈ)

15:25
28 Հունվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Երևանում հունվարի 26–ին հանդիպում է կայացել «Գտնված երազ» հայտնի մուլտֆիլմի ստեղծողներ Գագիկ և Հովհաննես Դիլաքյանների հետ:

Այսօր եղբայրներն ապրում են ԱՄՆ-ում, սակայն հայրենիքի հետ կապը չեն կորցնում:

Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց Գագիկ Դիլաքյանը, մուլտֆիլմը նկարահանվել է 1976 թվականին:

 «Այդ ժամանակ մուլտֆիլմի մասին արձագանքներն այդքան էլ լավը չէին, սակայն ժամանակի ընթացքում «Գտնված երազը» ապացուցեց, որ արժանի ստեղծագործություն է և մինչ օրս հետաքրքիր է: Այնուամենայնիվ, սկիզբն այդքան էլ խոստւմնալից չէր», - ասաց նա:

Ըստ Գագիկ Դիլաքյանի, նրանք եղբոր հետ երկար տարիներ բնակվում են Նյու Յորքում, իսկ վերջին 7 տարվա ընթացքում հաճախ այցելում են Հայաստանը:

«Մեր վերջին այցի նպատակն է վերջերս հրապարակված մեր երկու գրքերի շնորհանդեսը, որոնցից մեկը հիմնված է «Գտնված երազ» մուլտֆիլմի վրա, իսկ մյուսը՝ հայկական ասացվածքների», - նշեց Դալաքյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչն է իրենց ամենից շատ տպավորել հայրենիք կատարած վերջին այցի ընթացքում` Գագիկ Դիլաքյանն ասաց, որ դա, անշուշտ, երիտասարդությունն է:

«Այստեղ մենք շատ ենք շփվում երիտասարդների հետ և կարող ենք ասել, որ Հայաստանում մեծանում է հիասքանչ սերունդ, դա մեզ հույս է ներշնչում հետագա լավ փոփոխությունների հարցում», - ասաց նա:

Հովհաննես Դիլաքյանն իր հերթին նշեց, որ այսօր «Գտված երազը» ավելի շատ ուշադրություն է գրավում, քան ստեղծման տարիներին:

«Երբ մենք մուլտֆիլմի փակ ցուցադրություն կազմակերպեցինք Հայաստանում, հանդիսատեսը շատ սառն ընդունեց այն, ինչը մեզ շատ հիասթափեցրեց: Մուլտֆիլմը չէր արտահայտում ժամանակի պահանջը: Մենք փոքր–ինչ հիասթափված էինք, սակայն զգում էինք, որ ինչ-որ լավ բանենք ստեղծել: Երբ ցուցադրեցինք մուլտֆիլմը Մոսկվայում, այն շատ ջերմ ընդունվեց: Այդ ժամանակ հասկացանք, որ կարողացել ենք իրագործել մտածածը», - նշեց Հովհաննես Դիլաքյանը:

Նրա խոսքով, մուլտֆիլմի պապիկին Մոսկվայում հնչունավորել է հայտնի դերասան Եվգենի Լեոնովը:

 «Ցավոք, այդ ձայնագրությունը կորել է», - ավելացրեց Դիլաքյանը:

Նա նշեց, որ Հայաստան կատարած վերջին այցի ժամանակ իր ու եղբոր մոտ նոր ստեղծագործական գաղափար է ծագել, որը կապված է ասացվածքների հետ:

 «Ցանկանում ենք ստեղծել ասացվածքների շարք այնպիսի հայկական անունների հիման վրա, ինչպիսիք են Վարդուհին, Վրեժը, Պայծառը և այլն», – նշեց Հովհաննես Դիլաքյանը։

Նոր մոլտֆիլմ ստեղծելու մասին խոսելիս նա հայտնեց, որ նրանց հաճախ են հարցնում՝ չի՞ եկել, արդյո՞ք, ժամանակը, որպեսզի մուլտֆիլմի պապիկը արթնանա:

 «Մոսկվայում մեզ առաջարկել են «Գտնված երազի» հիման վրա մուլտսերիալ նկարահանել, սակայն մենք դեռ վստահ չենք՝ պետք է դա անել, թե ոչ», - ավելացրեց նա:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին
15:50
31 Հունվարի 2024
Յոդի «ցանցի» առանձնահատկություններ
Չափահաս մարդու օրգանիզմում կա 20-50 մգ յոդ, որից մոտ 8 մգ–ն կենտրոնացված է վահանագեղձում
21:56
30 Հունվարի 2024
Հայաստանում ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված խնդիրներ կան
Հայաստանում խնդիրներ կան՝ ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված
19:54
30 Հունվարի 2024
«Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի հետ կապված միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
ՌԴ Քննչական կոմիտեից հայտնել են, որ այս միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել
16:03
26 Հունվարի 2024
Ի՞նչ կլինի մարմնի հետ միայն հնդկաձավար ուտելու դեպքում (ՎԻԴԵՈ)
Ներկայացնում ենք տեսանյութ, որի օգնությամբ կարելի է հասկանալ, թե ինչ կլինի մարմնի հետ հնդկաձավար ուտելու դեպքում․ ՎԻԴԵՈ