484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Գիտնականները պարզել են, թե ինչպես են մարդիկ պատկերացնում իրենց կատարյալ կեսին
12:05
05 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բինգհեմթոնի համալսարանի գիտնականները պարզել են, թե տղամարդկանց և կանանց պատկերացմամբ ինչպիսի՞ն պետք է լինի իրենց կատարյալ զուգընկերը։

Պարզվել է, որ տղամարդկանց, առաջին հերթին, հետաքրքրում է իրենց երկրորդ կեսի գեղեցկությունը, իսկ կանայք նախընտրում են կրթված և նյութապես կայուն տղամարդկանց, հաղորդում է Independent–ը։

Գիտնականների ուսումնասիրությանը մասնակցել են տարբեր երկրների 4499 տղամարդ և 5310 կին։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տղամարդիկ և կանայք զուգընկեր փնտրելիս կատարում են որոշակի հոգեբանական ընտրություն` հօգուտ այս կամ այն որակների, որոնք, նրանց կարծիքով, պետք է ունենա զուգընկերը։ Եվ գիտնականներն առանձնացրել են նման այլընտրանքների 4 խումբ։ Եվ այսպես.

Սեր կամ սոցիալական կարգավիճակ

Մարդիկ կատարում են հոգեբանական ընտրություն, որպեսզի կամ գտնեն փառասիրական  մարդու` բարձր ֆինանսական հեռանկարներով և սոցիալական բարձր կարգավիճակով, կամ` մի մարդու, ով կարող է իսկապես սիրել։

Հուսալիություն և կայունություն կամ արտաքին և առողջություն

Սովորաբար մարդիկ, ովքեր փնտրում են իրենց երկրորդ կեսին, փնտրում են կամ հասուն մարդու` կյանքի նկատմամբ ձևավորված հայացքներով և կայուն աշխատանքով կամ բարետես և առողջ սիրեկանի։

Կրթվածություն և բարեկրթություն կամ երեխաներ ունենալու ցանկություն

Մարդը փնտրում է կամ բարեկիրթ և կրթված զուգընկերոջ կամ ցանկանում է ունենալ ընտանիք և երեխաներ։

Մարդամոտություն կամ կրոն

Մարդիկ նախընտրում են կամ ավելի մարդամոտ և բարեսիրտ զուգընկեր կամ փնտրում են մեկին, ով կիսում է իրենց կրոնական հայացքները։

Պարզվել է, որ տղամարդիկ ավելի հաճախ փնտրում են ֆիզիկապես գրավիչ և առողջ զուգընկեր, իսկ կանանց հետաքրքրում են զուգընկերոջ բարձր սոցիալական կարգավիճակն ու նյութական դիրքը, ինչպես նաև կրթվածության աստիճանը, բարեկրթությունն ու հուսալիությունը։–0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
06 Դեկտեմբերի 2017
Հայ խոհարարը ծիծաղելի է անվանել տոլմայի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ–ի որոշումը. «Նովոստի–Արմենիա»–ի էքսկլյուզիվ
Սեդրակ Մամուլյանը ծիծաղելի է համարում Ադրբեջանի կողմից տոլմայի պատրաստման բաղադրատոմսը ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընգրկելու վերաբերյալ որոշումը։  
14:56
06 Դեկտեմբերի 2017
Հայկական քոչարին` ՅՈԻՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում (ՎԻԴԵՈ)
Հայկական քոչարին ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
13:10
06 Դեկտեմբերի 2017
Ադրբեջանը վերջնականապես յուրացրեց հայկական տոլման. այն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկեց Ադրբեջանի կողմից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթը։
12:22
06 Դեկտեմբերի 2017
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ մեքենաների համար
Ձյան առատ տեղումների պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է։
13:35
04 Դեկտեմբերի 2017
Հայաստանը չի հաստատում Մոսկվա–Երևան չվերթերի չեղարկումը
Հայկական ավիացիոն կառույցները «Նովոստի–Արմենիա» գործակալությանը չեն հաստատում Մոսկվա–Երևան որոշ չվերթերի չեղարկման լուրերը։
11:31
04 Դեկտեմբերի 2017
Հրապարակվել է այս գիշեր երկնքում հայտնված գերլուսնի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Այս գիշեր երկրագնդի բնակիչները կարող էին դառնալ գերլուսնի ականատեսը։
19:20
03 Դեկտեմբերի 2017
Կառլես Պույոլ. «Հայերը շատ ուժեղ մարդիկ են՝ ուժեղ բնավորությամբ» (ՎԻԴԵՈ)
Հայտնի ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը հյուրընկալվել է «Պրոժեկտորպերիսհիլթոն» ծրագրում:
15:27
03 Դեկտեմբերի 2017
Նախաճաշից հրաժարվելը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների
Պարզվել է, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել նախաճաշից հրաժարվելը։
20:41
02 Դեկտեմբերի 2017
Մոսկվացի տատիկը 5 մլն ռուբլով անմահության բուժահեղուկ է գնել
Մոսկվայում 72-ամյա թոշակառու կինը խարդախների զոհ է դարձել:
19:27
02 Դեկտեմբերի 2017
Օծանելիքի բույրի տևողությունը երկար պահելու պարզ հնարք
Յուրաքանչյուր կին չի պատկերացնում իրեն առանց սիրելի բույրի, քանի որ օծանելիքի օգտագործումն անբացատրելի հաճույք է պատճառում։
18:07
02 Դեկտեմբերի 2017
Ակնոց կրող մարդկանց ինտելեկտն ավելի բարձր է
Պարզվել , որ ակնոց կրող մարդկանց ինտելեկտն ավելի բարձր է։
16:51
02 Դեկտեմբերի 2017
Դեմքի արդյունավետ դիմակ ձմռանը չքնաղ տեսք ունենալու համար
Ներկայացնում ենք լավագույն միջոցը, որի օգնությամբ դուք ցուրտ ձմռանը կունենաք հարթ, փափուկ և չքնաղ մաշկ։