ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ճարպարակալումը խախտում է իմունային արձագանքն ու հանգեցնում քրոնիկ բորբոքային պրոցեսների։
Загружается новость ... "Лево"
Ինչպես գրում է
life.ru–ն, ավելորդ քաշ ունեցող մարդիկ ավելի երկար են հիվանդանում գրիպով և դառնում են ավելի վարակիչ, քան նրանք, ովքեր չունեն ավելորդ կիլոգրամների հետ կապված խնդիրներ։ Նման եզրահանգման են եկել Միչիգանի համալսարանի գիտնականները։
Այս եզրակացությանը հանգելու համար բժիշկներն ուսումնասիրել են 1800 մարդկանց պատմությունները, ովքեր հիվանդացել են գրիպով երեք սեզոնի ընթացքում։ Պարզվել է, որ գեր մարդկանց օրգանիզմում վիրուսը պահպանվում է 42%–ով ավելի երկար։
Բժիշկների կարծիքով, ճարպարակալումը խախտում է իմունային արձագանքն ու հանգեցնում քրոնիկ բորբոքային պրոցեսների։ Այդ պատճառով վիրուսը կարող է ավելի երկար մնալ մարդու օրգանիզմում։–0–