527.46
7.22
475.92
+28
Եղանակը Երևանում
Հայ

Այլընտրանքային տարբերակ. Georgian Airways-ը Երևանով դեպի Մոսկվա չվերթեր կառաջարկի թռիչքների արգելքի դեպքում

12:25
23 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Georgian Airways վրացական ավիաընկերությունը Ռուսաստանի տրանսպորտի նախարարության կողմից հուլիսի 8-ից ռուսական քաղաքներ ուղիղ ավիաչվերթերը դադարեցնելու մասին հայտարարության կապակցությամբ իր ուղևորներին կառաջարկի Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ ավիաչվերթեր:

 Այդ մասին ասվում է ավիափոխադրողի` շաբաթ արված հայտարարությունում, հայտնում է ՏԱՍՍը:



«Ինչպես հայտնի է, ընթացիկ տարվա հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին արգելված է օդային փոխադրումներ իրականացնել ՌԴ-ից Վրաստան: Ռուսաստանի տրանսպորտի նախարարության հայտարարությամբ, արգելքները կտարածվեն նաև վրացական ավիաընկերությունների վրա: Այն դեպքում, եթե արգելքները սահմանվեն հուլիսի 8-ից, ապա Georgian Airways ավիաընկերությունն իր ուղևորներին կառաջարկի Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվեչթեր»,- ասվում է հայտարարության մեջ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ հրամանագիր է ստորագրել, որին համապատասխան, հուլիսի 8-ից ժամանակավոր դադարեցվում են Վրաստանի հետ ավիափոխադրումները:
«Հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին ժամանակավորապես արգելվում է օդային փոխադրումներ (այդ թվում` կոմերցիոն) իրականացնել ՌԴ տարածքից Վրաստանի տարածք»,- ասվում է փաստաթղթում:

Загружается новость ... "Право"

Շաբաթ ՌԴ Տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 8-ից կդադարեցվեն վրացական ավիաընկերությունների չվերթերը Ռուսաստան:

Հունիսի 20–ին մի քանի հազար ցուցարարներ հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում` խորհրդարանի շենքի մոտ, պահանջելով ՆԳ նախարար Գեորգի Գախարիայի ու խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հրաժարականը։ ՏԱՍՍ–ի տվյալներով, ցուցարարները փորձել են գրոհել խորհրդարանի շենքը, ոստիկանությունը ցրել է ցույցը` կիրառելով արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ։ Հանրահավաքի պատճառը հունիսի 20–ին, Ուղղափառության միջխորհրդանական վեհաժողովի նիստի ժամանակ գրանցված միջադեպն է։

Վեհաժողովի նախագահը ՌԴ Պետդումայի անդամ Սերգեյ Գավրիլովն է։ Վեհաժողովի բյուրոյի հետ վրացի կազմակերպիչների նախնական պայմանավորվածության համաձայն, նիստը պետք է վարեր կազմակերպության քարտուղարներից մեկը, սակայն անսպասելիորեն Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը զբաղեցնում է Սերգեյ Գավրիլովը։ Նա ռուսերեն դիմում է հավաքվածներին։ «Եվրոպական Վրաստան» կուսակցության ընդդիմադիրների կարծիքով, Սերգեյ Գավրիլովի նախագահությունը թբիլիսյան վեհաժողովում վիրավորական է։ Ընդմիջման ժամանակ ընդդիմադիրները զբաղեցնում են նախագահության ողջ տարածքն ու թույլ չեն տալիս պարոն Գավրիլովին կրկին նստել աթոռին։ Վեհաժողովի նիստը դադարեցվում է անորոշ ժամանակով։ Մոսկվայի ժամանակով ժամը 19։00–ին Սերգեյ Գավրիլովն ու Պետդումայի մյուս պատգամավորները վերադառնում են Թբիլիսիից։ Հաջորդ օրը Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կազմակերպվել էր ամբողջովին այլ ակցիա, փողոց էին դուրս եկել երիտասարդները։ Նրանք պահանջում էին ՆԳ նախարարի հրաժարականն ու համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացում։

Ցույցերի երկու օրվա ընթացքում ոստիկանությունը կալանավորել է 305 մարդու։ Վրաստանի առողջապահության նախարարության ճշտված տվյալներով` տուժել է 240 մարդ, որոնցից 55–ը շարունակում է մնալ բժշկական հաստատություններում։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:57
15 Օգոստոսի 2019
Հայաստանում նոր կարգավորումներ կգործեն դեղերի դուրս գրման հարցում
Որոշմամբ սահմանվել են պահանջներ թղթային և էլեկտրոնային դեղատոմսեր գրելու համար:
21:07
14 Օգոստոսի 2019
Արմեն Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում է
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկը։
20:24
14 Օգոստոսի 2019
Փաշինյանը զբոսավար է աշխատել Երևանում մի խումբ օտարերկրացիների համար (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է երևանյան էքսկուրսիա կազմակերպել քաղաքով ճամփորդող մի խումբ օտարերկրացի զբոսաշրջիկների համար։
19:13
14 Օգոստոսի 2019
Facebook–ում խոստովանել են օգտատերերի խոսակցությունների գաղտնալսումը
Facebook կոնցեռնն իր օգտատերերի ձայնային հաղորդագրությունները վերծանելու համար օգտվել է կողմնակի ընկերությունների ծառայություններից։
16:17
14 Օգոստոսի 2019
Փաշինյանը հայտնել է Հայաստանում գործազուրկների թվի նվազման մասին
«Աճը վարձու աշխատողների թվաքանակի ավելացման արդյունք է», - նշել է վարչապետը:
20:37
13 Օգոստոսի 2019
Սիրիա է ուղարկվել հերթական մարդասիրական օգնությունը (ՎԻԴԵՈ)
Օգնությունը ուղարկվել է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցների հաշվին:
16:39
13 Օգոստոսի 2019
ԿԽՄԿ-ն ներգրավված է գաղտնի երկխոսության մեջ Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի հարցով
Իր մանդատի շրջանակներում Կոմիտեի ներկայացուցիչները այցելում են ազատազրկման մեջ գտնվող անձանց:
13:29
13 Օգոստոսի 2019
ԱՀ ՊՆ-ն հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին
ԱՀ ՊՆ-ն հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին իրենց մոտ հայտնված հայ զինծառայողի վերաբերյալ:
13:10
13 Օգոստոսի 2019
Տոնոյանն` Ադրբեջանում հայտնված զինծառայողի մասին. կարծում եմ, որ մեր զինծառայողն ուղղակի մոլորվել է
Նախարարությունը դիմել է միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Կարմիր խաչի միջազգային կոմիտե:
11:45
13 Օգոստոսի 2019
Պլասիդո Դոմինգոյին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ
Ինը կին պնդում են, որ սեռական ոտնձգությունների են ենթարկվել իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի կողմից
18:05
12 Օգոստոսի 2019
Տեխնիկական խափանումների պատճառով ուշացած չվերթը մեկնել է Երևանից Մոկսվա. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Ավելի վաղ Երևան–Մոսկվա պլանային չվերթը չի իրականացվել օդանավի տեխնիկական խնդիրների պատճառներով։