ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter–ի իր էջում գրառում է կատարել աշխարահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին հայերեն լեզվով։
Ազնավուրը մահացել է կիրակի լույս երկուշաբթի գիշերը Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։
«Նրան հրարավիրել էի միանալ իմ գալիք այցին Երևանի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, ուր երգելու էր։ Հայ ժողովրդի հետ բաժանելու ենք ֆրանսիացի ժողովրդի սուգը», – գրել է Մակրոնը։
Ֆրանկոֆոնիայի 17–րդ գագաթնաժողովը կայանալու է 2018 թ.–ի հոկտեմբերի 11–12–ին Հայաստանում։–0–