ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի Երևանի կենտրոնում` Խաչատուր Աբովյանի հրապարակում։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացմամբ, տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թ. հունիսի 24-ից Երևան քաղաքի Աբովյան-Տերյան-Սարալանջի-Շարիմանյան փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում (Խաչատուր Աբովյանի հրապարակ) կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին», – նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։–0–