ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
Ինչպես Facebook–յան էջում տեղեկացնում է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, սկսած փետրվարի 24-ից Հայաստան կներթափանցեն հարավային տաք օդային հոսանքներ, որոնք գալիս են Եգիպտոսից:
«Փետրվարի 24-25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-15 աստիճանով, ինչի արդյուքում օդի մեջ կզգացվի գարնան շունչը», – նշում է օդերևութաբանը։
Նրա խոսքով, ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում կարձանագրվի դրական ջերմային ֆոն:
«Տավուշի և Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը ցերեկը կհասնի +12...+15, իսկ Արարատյան դաշտում և Երևանում` +5... +6 աստիճանի», – նշում է Սուրենյանը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում