535.56
7.43
479.72
+15
Եղանակը Երևանում
Հայ

Ձյուն է տեղացել նաև Հայաստանի ամենատաք վայրում

15:43
20 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ձյուն է տեղացել նաև Հայաստանի ամենատաք վայրում, Մեղրիում, սակայն վնասներ չեն լինի, քանի որ ձյան տեղումները դիտվել են +2...+3 ջերմաստիճանի պայմաններում։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Ինչպես հայտնում է Հայհիդրոմետծառայությունը, ապրիլի 20-ի ցերեկը, 21-24-ին շրջանների զգալի մասում, 25-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-23-ին լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռներում՝ ձյան տեսքով։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 5-7, 23-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևանում ապրիլի 20-ի ցերեկը, 21-23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է, 24-25-ին հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ։-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:49
19 Մայիսի 2019
Մազաթափությունը կանգնեցնելու արդյունավետ միջոց
Մազաթափության խնդիրը հուզում է տարբեր տարիքի բազմաթիվ մարդկանց:
19:37
19 Մայիսի 2019
7 օգտակար նախաճաշ
Նախաճաշը սննդակարգի կարևորագույն մասն է: Ուստի այն պետք է ճիշտ և օգտակար լինի:
18:23
19 Մայիսի 2019
Ինչո՞վ է վտանգավոր քնի պակասը
Քնի պակասն իսկապես վտանգավոր է։
21:15
18 Մայիսի 2019
Հայտնի են աշխարհում ալկոհոլն առավել չարաշահող երկրները
Global Drug Survey հիմնադրամի փորձագետները վերլուծել են 36 պետությունների բնակիչների ալկոհոլային «մշակույթը»:
20:45
18 Մայիսի 2019
Սրտաբանները սենսացիոն բացահայտում են արել խոլեստերինի մասին
Սենսացիոն բացահայտումներ խոլեստերինի մասին։
19:31
18 Մայիսի 2019
Գիտնականները սրտի և ուղեղի կաթվածի կանխարգելման պարզ միջոց են առաջարկում
Գիտնականները սրտի և ուղեղի կաթվածի կանխարգելման պարզ միջոց են առաջարկում։  
16:55
18 Մայիսի 2019
Ավստրիայում արգելել են հիջաբ կրել հիմնական դպրոցում
Ավստրիայի երկպալատ խորհրդարանը հավանություն է տվել հիմնական դպրոցներում մահմեդական գլխաշոր կրելու արգելքին:
14:27
18 Մայիսի 2019
Քիմ Քարդաշյանը հրապարակել է նորածին որդու առաջին լուսանկարը (ՖՈՏՈ)
Քիմ Քարդաշյանը հրապարակել է նորածին որդու առաջին լուսանկարը` նշելով նրա անունը:
16:06
17 Մայիսի 2019
Սատկել է աշխարհի «ամենամուննաթով» կատուն
Սատկել է Համացանցում որպես Grumpy Cat հայտնի կատուն, ասվում է Twitter–ի նրա միկրոբլոգում։
15:06
16 Մայիսի 2019
Միլիոնատեր Դեն Բիլզերյանը հրապարակել է պրովոկացիոն կադրեր (ՎԻԴԵՈ 18+)
Մեկ օրում տեսանյութը դիտել է ավելի քան 7 մլն մարդ, որոնց մեծ մասը «թեժ» մեկնաբանություններ են թողել: