544.32
7.6
477.81
+32
Եղանակը Երևանում
Հայ

«Ձայնը. երեխաներ» շոուի սկանդալից հետո Պուգաչյովան պարգևներ է հանձնել Ռոբերտ Բագրատյանին և երեք այլ մասնակիցների

16:49
28 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Ձայնը. երեխաներ» շոուի սկանդալային եզրափակիչը շարունակում է մնալ քննարկումների կիզակետում: Հիշեցնենք, որ հաղթող է ճանաչվել երգչուհի Ալսուի 10-ամյա դուստրը՝ Միկելա Աբրամովան:

Հեռուստադիտողները համաձայն չեն արդյունքների հետ՝ հայտարարելով, որ աղջկան օգնել են մոր կապերը շոու բիզնեսում:

Ռուսական առաջին ալիքը նույնպես կասկածի տակ է առել հանդիսատեսի քվեարկության արդյունքները, նշելով ԶԼՄ-ների համար տարածված հայտարարությունում, որ Միկելա Աբրամովան հաղթել է ձայների մեծ և, անգամ կարելի է ասել, ոչ բնական տարբերությամբ: Առաջին ալիքի ղեկավար Կոնստանտին Էրնստը խոստացել է ստուգումներ անցկացնել:

Հաղորդավար Մաքսիմ Գալկինն առաջիններից մեկն էր վրդովունք հայտնել սոցկայքերում շոուի արդյունքներից:

Загружается новость ... "Лево"

«Կարծում եմ, որ արժանի հաղթողներ կլինեին Երժան Մաքսիմը կամ Անաստասիա Իվանովան, կամ Նինո Չեսները: Այդ երեխաները օժտված են ֆանտաստիկ ձայնով: Շոկի մեջ եմ շոուի արդյունքներից: Առաջին անգամ եմ նման տրամադրությամբ ավարտում «Ձայնը» հաղորդում դիտելը», - գրել է նա Instagram-ի իր էջում:

Ավելի ուշ Գալկինը հայտնել է, որ եզրափակչի մասնակից Երժան Մաքսիմն իր տաղանդով ցնցել է նաև Ալլա Պուգաչյովային, ով քվեարկել է տղայի օգտին:

Իսկ շաբաթ օրը, ինչպես հայտնի է դարձել «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին, Ալլա Բորիսովնան անձամբ մխիթարել է երեխաներին, ովքեր պարտվել են Ալսուի դստերը:

«Պուգաչյովան հրավիրել է 4 երեխաներին Ռուբլյովկայում գտնվող շքեղ ռեստորաններից մեկը», - հայտնել են թերթի աղբյուրները:

Դեռ չհաստատված տեղեկության համաձայն, երգչուհու հետ հանդիպմանը եղել են նաև Նինո Չեսները և Ռոբերտ Բագրատյանը: Լեգենդը երեխաներից յուրաքանչուրին նվիրել է «Ալլա Պուգաչյովայի ոսկե աստղը»:

Այդ մրցանակը Պրիմադոննան հիմնել է դեռ 2005 թ.-ին: Ամեն տարի երգչուհին պարգևատրում է երիտասարդ տաղանդներին և արդեն ճանաչված երաժիշտներին, որոնց անձամբ համակրում է:

Ալլա Բորիսովնայի մրցանակը ներառում է 3,5 - 2 սմ չափսերով ոսկե կախազարդ, որը հիշեցնում է «Ա» տառը և պատրաստված է աստղի տեսքով: Բացի այդ, նվիրվում է դիպլոմ և Պուգաչյովայի սեփական միջոցներից հատկացված դրամական մրցանակ, որի չափսն ամեն անգամ տարբեր է լինում:

Օրինակ, 2005 թ.-ին Ալլա Բորիսովնան նվիրել է Ալյոնա Վիսոցկային 10 հազար դոլար՝ «Не отрекаются любя» հին հիթը վարպետորեն կատարելու համար: Իսկ երգչուհի Միլա Նիթիչին 2009 թ.-ին նվիրել է 50 հազար դոլար՝ «Նոր ալիքում» հանդես գալու համար:

Թերթին հայտնի է դարձել, որ երեխաների հետ հանդիպել է նաև Սվետլանա Լոբոդան: Ըստ լուրերի, նա նույնպես պարգևներ է հանձնել իր սիրելիներին:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:56
24 Հունիսի 2019
Փորձագետները նշել են Ռուսաստանի լավագույն սարդելկաները
«Ռոսկոնտրոլ» սպառողների միության համառուսական փորձագիտական կենտրոնն ուսումնասիրել է տավարի սարդելկաները:
20:29
23 Հունիսի 2019
Պարզվել է միկրոալիքային վառարանի նոր վտանգը
Պարզվել է միկրոալիքային վառարանի նոր վտանգը։
19:17
23 Հունիսի 2019
Ազատվում ենք ավելորդ քաշից ընդամենը 2 օրում. արդյունավետ դիետա
Առաջարկում ենք հանգստյան օրերի համար նախատեսված դիետա, որը կօգնի արագորեն ազատվել ավելորդ քաշից:
17:59
23 Հունիսի 2019
5 մթերք, որոնց հետևանքով կանանց դեմքը մազակալում է
Ներկայացնում ենք 5 մթերք, որոնց հետևանքով կանանց դեմքը մազակալում է։
15:27
23 Հունիսի 2019
Սերժ Թանկյանը կոչ է արել դատարանին ներողամիտ գտնվել հոր սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի հանդեպ
System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ է արել ռուսական դատարանին ներողամտություն ցուցաբերել Խաչատուրյան քույրերի նկատմամբ:
12:25
23 Հունիսի 2019
Այլընտրանքային տարբերակ. Georgian Airways-ը Երևանով դեպի Մոսկվա չվերթեր կառաջարկի թռիչքների արգելքի դեպքում
Այդ մասին ասվում է ավիափոխադրողի` շաբաթ արված հայտարարությունում:
20:20
22 Հունիսի 2019
Կոկոսի յուղը` մազաթափությունից ազատվելու և փայլուն մազեր ունենալու համար
Ներկայում կոկոսի յուղը տնային պայմաններում մարմնի խնամքի համար օգտագործվող առավել տարածված բաղադրիչներից է:
19:47
22 Հունիսի 2019
Սթրեսը փոքրացնում է ուղեղի չափերը և զրկում հիշողությունից
Սթրեսը միջին տարիքում կարող է նվազեցնել ուղեղի չափը և վատացնել հիշողությունը:
18:25
22 Հունիսի 2019
4 մթերք, որոնց հետ վնաս է ուտել տապակած կարտոֆիլ
Ներկայացնում ենք 4 մթերք, որոնց հետ վնաս է ուտել տապակած կարտոֆիլ։
13:51
21 Հունիսի 2019
Առաջարկում են ուսման վճարից ազատել ուսման ընթացքում 3–րդ կարգի հաշմանդամություն ստացած ուսանողներին
Հայաստանի Ազգային ժողովն ուրբաթ առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրինագծի փոփոխություններին:
16:20
20 Հունիսի 2019
24-ժամյա ջրանջատում Երևանի վարչական շրջաններից երկուսում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից երկուսում:  
12:52
20 Հունիսի 2019
Մոսկվայում ակցիաներ են կազմակերպվել` ի աջակցություն հորը սպանած Խաչատրյան քույրերի
Մոսկվայում անցկացվել են ակցիաներ` ի աջակցություն Խաչատրյան քույրերի։