ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի Արմենիա/. Այս հրաշալի ըմպելիքը կհաղորդի էներգիա ու կպաշտպանի վիրուսներից և ինֆեկցիաներից: Կակաոն հարուստ է ուղեղի աշխատանքը խթանող նյութերով, որոնք բարելավում են հիշողությունն ու կարգավորում օրգանիզմի խոլեստերինի մակարդակը: Հետազոտությունները հաստատել են այն փաստը, որ կակաոյում պարունակվող կալորիաները չեն ավելացնում քաշը, սակայն դուք հագեցվածություն եք զգում, գրում է zen.yandex.ru–ն։
Ցանկալի է ըմպել այն առավոտյան: Այս ըմպելիքն օժտված է նաև հակաբորբոքային, հակասեպտիկ ու ցավազրկող հատկություններով:
Բաղադրիչներ
1-2 բաժակ կաթ, խորհրուրդ է տրվում օգտագործել նշի կաթ
½ ճաշի գդալ կակաո
1 թեյի գդալ դարչին
½ թեյի գդալ մեխակի փոշի
Մի պտղունց աղ
¼ թեյի գդալ մեղրախոտ (ըստ ցանկության)
Պատրաստման եղանակը
Հարկավոր է կաթսայի մեջ խառնել բոլոր բաղադրիչներն ու դնել կրակի վրա, թողնել այնքան ժամանակ մինչև հեղուկը տաքանա ու բոլոր բաղադրիչները խառնվեն, կարելի է օգտագործել նաև միքսեր:–0–