ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Comedy Club»–ի ռեզիդենտ Ալեքսանդր Նեզլոբինը հայերեն է երգել ու կրել հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի դեմքով շապիկ։
«Երբ նրան ասում եմ «Նվիրեք ինձ բնակարան», նա ձևացնում է, թե չի հասկանում ռուսերեն։ Սկսում է հայերեն խոսել, ինչ–որ տեղ է զանգում», – հայտարարել է Նեզլոբինը` նմանակելով Մարտիրոսյանին։
Ռեզիդենտի կարծիքով, շոումենի կինը Instagram–ում ծիծաղելի պատմություններ է հրապարակում և գումար աշխատում։
«Պետք է դիմեմ ծայրահեղ միջոցների։ Եթե դրանից հետո չստանամ բնակարան...Հետո բոլորը կգրեն, որ Նեզլոբինը ծախվել է հայերին։ Այո, բարի բնակարանամուտ։ Երևան, դիմավորի՛ր, ես գալիս եմ», – եզրափակել է իր ելույթը Նեզլոբինը։–0–