ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին աշխարհագրության գիտելիքներով:
Սոֆյան մասնակցում է «Ամենից լավը» մանկական տաղանդների նախագծին: Նա գիտի բոլոր երկրների մայրաքաղաքները, նույնիսկ ամենադժվարարտասանելիները:
Նույն մրցույթին է մասնակցում նաև վեցամյա
Ալեքսանդր Բեյլերյանը` զարմանալի հիշողություն ունեցող երեխան: Վեցամյա պոլիգլոտը նախագծում ներկայացրեց Շեքսպիրի Համլետի «Լինել, թե չլինել» հայտնի մենախոսությունը երկու լեզվով՝ անգլերեն և ռուսերեն:
Մրցույթի հայ մասնակիցների համար կարելի է քվեարկել Առաջին ալիքի
կայքում: -0-