440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

Չափազանց քիչ դիմորդներ կամ չափազանց շատ տեղեր. ի՞նչ է կատարվում բուհերում

18:50
28 Հուլիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. 2017–2018 թթ.–ի ընդունելության քննությունների արդյունքները, որոնք հրապարակվեցին հուլիսի 19–ին, ցույց տվեցին, որ Հայաստանի գրեթե բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում մնացել են բազմաթիվ թափուր տեղեր` մոտ 60%։

Հասարակության շրջանում սկսել են մտորել այն մասին, թե ինչու է Հայաստանում կտրուկ կրճատվել դիմորդների թիվը և ինչն է հանգեցրել նման դիսբալանսի։ Սակայն փորձագետները ստեղծված իրավիճակում որևէ տարօրինակ բան չեն տեսնում։

ՀՀ ԿԳ նախկին նախարար, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի խոսքով, 2016 թ.–ի համեմատ` այս տարի չի նկատվում կտրուկ տարբերություն շրջանավարտների և դիմորդների քանակի միջև։

«2017 թ.–ին Հայաստանում, պաշտոնական տվյալներով, եղել է մոտ 20 հազար շրջանավարտ, որոնցից Հայաստանի բուհեր է ընդունվել 11 հազարը։ Կա եվրոպական չափորոշիչ, որի համաձայն` բարձրագույն կրթություն ստանում է բնակչության միայն 60 տոկոսը։ Հետևաբար, եթե 20 հազարից 11 հազարն ընդունվել է հայկական բուհեր և ևս հազարը` օտարերկրյա բուհեր, ապա ստացվում է, որ ստանդարտ 60 տոկոսն ապահովվել է», – հայտարարեց նա։

Загружается новость ... "Лево"

Բլեյանի խոսքով, բոլոր շրջանավարտները երբեք չեն ձգտել ստանալ բարձրագույն կրթություն։ Մի մասը նախընտրում է ստանալ միջին մասնագիտական կրթություն կամ դպրոցն ավարտելուց հետո անցնում է աշխատանքի, իսկ երիտասարդների մի մասն էլ գնում է բանակ` ծառայելու։

«Ես խնդիր չեմ տեսնում այն հարցում, որ Հայաստանում ոչ բոլոր շրջանավարտներն են ընդունվում բուհեր։ Այլ բան է, որ բուհերում թափուր տեղերն ավելի շատ են, քան դիմորդները։ Այդ խնդիրը միշտ կլինի, քանի որ Հայաստանում մշտապես հայտնվում են նոր բուհեր։ Եվ դրանք նման իրավիճակում ստիպված են ներգրավել օտարերկրյա ուսանողների», – ասաց նա։

Կրթության միջազգային ակադեմիայի Տնօրենների խորհրդի նախագահ Անահիտ Հարությունյանն իր հերթին ավելացրեց, որ Հայաստանում տարեցտարի կրճատվում է շրջանավարտների թիվը, և երկրի բուհերն արդեն սովորել են աշխատել նման պայմաններում։

«Նման իրավիճակ է առաջացել մի քանի պատճառով։ Առաջին հերթին, շրջանավարտների և դիմորդների թվի նվազման վրա ազդում է միգրացիայի մակարդակն ու Հայաստանի մշտական բնակչության կրճատումը։ Երկրորդը, Հայաստանում տարեցտարի բացվում են նոր բուհեր կամ բավականին հեղինակավոր կրթական հաստատությունների մասնաճյուղեր», – ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով, Հայաստանում գործող միջպետական բուհերում ավելի քիչ են թափուր տեղերը, քան պետականներում։

«Միաժամանակ, մեր հայ դիմորդներն այսօր ձգտում են ընդունվել հենց նման բուհեր, սակայն խնդիրը կրթության որակը չէ, նրանք պարզապես հասկանում են, որ կստանան այնպիսի դիպլոմ, որը կգործի մի քանի երկրներում», – ընդգծեց նա։

Հարությունյանը վստահություն հայտնեց, որ ստեղծված իրավիճակը չի ազդի բուհերում կրթության արժեքի և պրոֆեսորադասախոսական կազմի վրա։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար