ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանում երկու հայ է ձերբակալվել, ովքեր գտնվում են հետախուզման մեջ զինվորական ծառայությունից խուսափելու կասկածանքով։
Ինչպես հաղորդում է ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի մարզի վարչության
կայքը, ոստիկանները ձերբակալել են ՀՀ ոստիկանության կողմից հայտարարված միջպետական հետախուզման մեջ գտնվող երկու կասկածյալների։
Ռուսաստանի ՆԳՆ միգրացիայի հարցերով վարչության աշխատակիցներն ուսումնասիրել են օտարերկրյա քաղաքացիներին վտարելու հարցը։ Մի դեպքում հիմքեր չկան ադմինիստրատիվ վտարման համար, մյուս դեպքում Չերեպովեցի քաղաքային դատարանը մերժել է վտարման հայցը։–0–