528.16
7.12
475.91
+38
Եղանակը Երևանում
Հայ

Բնապահպանության նախարարությունը նորմալ է համարում Սևանա լճի «ծաղկումը», իսկ ԱՆ–ն հորդորում է զերծ մնալ լողալուց (ՎԻԴԵՈ)

15:15
25 Հուլիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի բնապահպանության նախարարությունը ներկայացրել է Սևանա լճում կանաչաց ջրի լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքները։ Հետազոտվել է Սևանա լճում ազոտի և ֆոսֆորի պարունակությունը 2018 թ.–ի հուլիսին։

Մի քանի շաբաթ առաջ սոցցանցերում լուսանկարներ ու տեսանյութեր հայտնվեցին, որոնցում երևում է, որ Սևանի լճի ջուրը դարձել է մուգ կանաչ։ Ըստ տեսանյութի հեղինակների, նման տեսակի ջուրը կարող է վտանգավոր լինել առողջության համար և պարունակել վնասակար նյութեր։ ՀՀ բնապահպանության նախարարությունը ջրի նմուշառում է կատարել լաբորատոր հետազոտության ու ջրի գույնի փոփոխության պատճառները պարզելու համար։

Ինչպես նշվում է տարածած հաղորդագրությունում, 2018 թվականի գարնանը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Սևանա լճում ֆոսֆատ և ամոնիում իոնների կոնցենտրացիաները բարձր են դիտվել, և ջերմաստիճանի կտրուկ աճը նպաստավոր պայմաններ է ստեղծել լճի ինտենսիվ ծաղկման համար: 

Ըստ հետազոտությունների, ֆոսֆատ իոնի կոնցենտրացիայի միջին արժեքը մակերևութային և միջին շերտերում գնահատվել է 0.08 մգ/լ, իսկ հատակամերձ շերտում՝ 0.15 մգ/լ, որոնք չեն գերազանցում ՀՀ էկոլոգիական նորմը (0.3 մգ/լ): Ամոնիում իոնի միջին կոնցենտրացիան մակերևութային շերտում 0.25 մգ/լ, իսկ հատակամերձ շերտում՝ 0.17 մգ/լ, որոնք չեն գերազանցում ՀՀ էկոլոգիական նորմը (0.5 մգ/լ):

 

«Նիտրատ իոնի կոնցենտրացիայի միջին արժեքը մակերևութային շերտում գնահատվել է 0.19 մգ/լ, իսկա հատակամերձ շերտում՝ 0.12 մգ/լ: Դիտված կոնցենտրացիաները չեն գերազանցում ՀՀ էկոլոգիական նորմը (11 մգ/լ)», – նշվում է տարածած հաղորդագրությունում:


Միաժամանակ նախարարությունից հայտնում են, որ լճի ընդհանուր էկոլոգիական վիճակը տարբեր հատվածներում և խորություններում ավելի մանրամասն կուսումնասիրվեն ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հետ համատեղ հուլիսի 30-31-ի գիտարշավի ընթացքում: 

Իսկ Առողջապահության նախարարությունն իր հերթին քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց: 

«Առողջապահության նախարարությունն, անդրադառնալով Սևանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով ջրի կանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին` քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց», – նշվում է տարածած հաղորդագրությունում։

Նախարարությունից հայտնում են, որ ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց  ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած»  ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։ 

Նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝  ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ,  մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա: Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ։  

«Առողջական այսօրինակ խնդիրներից զերծ մնալու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է` չլողալ կանաչ կամ «ծաղկած» ջրում,  արգելել երեխաներին` լողալ չթույլատրված վայրերում, վերը նշված ախտանիշերի դեպքում անհապաղ դիմել բժշկի», – նշվում է հաղորդագրությունում:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:43
19 Օգոստոսի 2019
Հայաստանն առաջատարն է ռուս զբոսաշրջիկների համար ամենատարածված ուղղությունների շրջանում
Հայաստանն արդեն երկրորդ ամառ աննդմեջ զբաղեցնում է արտասահմանյան ուղղությունների առաջին տեղը ռուս զբոսաշրջիների համար:
10:46
19 Օգոստոսի 2019
Քաջալերվեք. շոգը չի նահանջելու նաև այս շաբաթ
Արարատյան դաշտի և Երևանի շոգը չի նահանջելու նաև այս շաբաթվա ընթացքում։
21:07
18 Օգոստոսի 2019
Lifting և սպիտակեցում. հիանալի դիմակ դեմքի համար
Այս արդյունավետ դիմակը կօգնի բացել մաշկի գույնը`մաքրելով և միաժամանակ ձգելով այն։    
16:04
18 Օգոստոսի 2019
Աբովյանի ծննդատունը այսուհետ կաշխատի գերժամանակակից հետազոտման ապարատով
Սարքն առանձնանում է աննախադեպ հնարավորություններով:
20:03
17 Օգոստոսի 2019
Սահնօձ, շահմար. հանրապետության տարբեր տարածքներում օձեր են հայտնաբերվել
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
18:46
17 Օգոստոսի 2019
Պարզվել է, թե ում է վնասակար կանաչ սոխը
Կանաչեղենը, հատկապես կանաչ սոխը, ամենաօգտակար մթերքներից է։
12:06
17 Օգոստոսի 2019
Դիետոլոգները նշել են լավագույն մթերքները նախաճաշի համար
Դիետոլոգները նշել են, թե ինչ տեսք պետք է ունենա ճիշտ և լիարժեք նախաճաշը
12:57
15 Օգոստոսի 2019
Հայաստանում նոր կարգավորումներ կգործեն դեղերի դուրս գրման հարցում
Որոշմամբ սահմանվել են պահանջներ թղթային և էլեկտրոնային դեղատոմսեր գրելու համար:
21:07
14 Օգոստոսի 2019
Արմեն Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում է
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկը։
20:24
14 Օգոստոսի 2019
Փաշինյանը զբոսավար է աշխատել Երևանում մի խումբ օտարերկրացիների համար (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է երևանյան էքսկուրսիա կազմակերպել քաղաքով ճամփորդող մի խումբ օտարերկրացի զբոսաշրջիկների համար։
19:13
14 Օգոստոսի 2019
Facebook–ում խոստովանել են օգտատերերի խոսակցությունների գաղտնալսումը
Facebook կոնցեռնն իր օգտատերերի ձայնային հաղորդագրությունները վերծանելու համար օգտվել է կողմնակի ընկերությունների ծառայություններից։