542.36
7.54
482.31
+7
Եղանակը Երևանում
Հայ

Բանանով 3 դիետիկ ըմպելիք, և կազմվածքն անճանաչելի կդառնա

14:39
07 Հունվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Թեև տարածված կարծիք կա, որ բանանից արժե խուսափել, եթե ցանկանում եք քաշ կորցնել, սակայն դա այդքան էլ այդպես չէ:

Բանանը դիետիկ ըմպելիքների ամենացանկալի բաղադրիչներից է` կալիումի, ինչպես նաև նյութափոխանակությունն արագացնող բջջանյութի շնորհիվ:

Կալիումն օգնում է օրգանիզմից ջրի ավելցուկի հեռացմանը: Մեկ բանանը պարունակում է մոտ 450 մգ կալիում:

Բանանը պարունակում է նաև բնական շաքարներ` ֆրուկտոզա, սախարոզա և գլյուկոզա, որոնք էներգիայի հիանալի աղբյուր են, այդ իսկ պատճառով` բանան ուտելով ճնշվում է կեղծ քաղցը, որը հաճախ հանգեցնում է այնպիսի սննդի ընդունման, որից ավելանում է քաշը:

Սմուզիները կամ մրգային/կաթնային խիտ ըմպելիքները հիմնականում ընդկրված են առողջ կենսակերպ վարողների սննդակարգում: Բացի այդ, դրա պատրաստումը գրեթե ժամանակ չի խլում: Fitnessi.ru-ն ներկայացնում է բանանով այդպիսի երեք սմուզիներ, որոնք կօգնեն ազատվել ճարպից և վերականգնել կազմվածքը:

Բանանով և կտավատի սերմերով ըմպելիք

Բաղադրությունը

• 1 նարինջ
• 1 բանան
• 2 թեյի գդալ կաթնային շիճուկ 
• 2 թեյի գդալ կտավատի սերմ 

Բանանով և հատապտուղներով սմուզի

Բաղադրությունը

• 1 բանան
• 1 բաժակ հատապտուղ (մորի, ազնվամորի, ելակ)
• 1 թեյի գդալ մեղր
• 1 թեյի գդալ կոճապղպեղ
• կես բաժակ գոլ ջուր

Բանանով և սպանախով ըմպելիք 

Բաղադրությունը

•1 բանան 
• 20գ լվացած թարմ սպանախ 
• կես բաժակ բնական յոգուրտ կամ մածուն
• քառորդ բաժակ վարսակափաթիլներ 
• 1 թեյի գդալ մեղր

Բոլոր այս ըմպելիքների պատրաստումը նույն եղանակով է` բաղադրիչները խառնվում են բլենդերում: Դրանք խորհուրդ է տրվում խմել առավոտյան նախաճաշին, որովհետև հենց այդ ժամանակ է մեր օրգանիզմն ամբողջությամբ և լավագույնս յուրացնում և զանազանում այն բաղադրիչները, որոնք այրելու են ճարպը: -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:54
19 Ապրիլի 2019
ԵՄ–ն դյուրացրել է վիզա ստանալու գործընթացը հուսալի ճանապարհորդների համար
ԵՄ–ն դյուրացրել է վիզա ստանալու գործընթացը հուսալի ճանապարհորդների համար, սակայն ավելացրել է վիզայի վճարը։
20:20
18 Ապրիլի 2019
Yerevan Food Fest–ի հիմնադիր Աննա Մազմանյանը հավակնում է Ernst & Young–ի «Գործարար կին 2019» մրցանակին
Yerevan Food Fest–ի հիմնադիր Աննա Մազմանյանը հավակնում է Ernst & Young–ի «Գործարար կին 2019» մրցանակին:
11:37
18 Ապրիլի 2019
Երևանում փոքրիկը ատրճանակով «հարձակվել» է Տիմատիի վրա. նա չի կարողացել մերժել խնդրանքը (ՖՈՏՈ)
Հայտնի ռուս ռեփեր Տիմատին Instagram-ի իր էջում հրապարակել է Երևանում իր վրա խաղալիք ատրճանակով «հարձակված» փոքրիկի հետ լուսանկարը:
10:27
18 Ապրիլի 2019
Սկանդալ ռուսական առաջին ալիքում. պատմական գիտությունների դոկտորին դուրս են հանել նկարահանման տաղավարից (ՎԻԴԵՈ)
Ռուսական առաջին ալիքի «Ժամանակը ցույց կտա» ("Время покажет") հաղորդման եթերում հերթական սկանդալն է տեղի ունեցել:
10:10
18 Ապրիլի 2019
Հայաստանում ավիատոմսերի գները շարունակում են մնալ կայուն բարձր. թերթ
Հնարավոր է, որ իշխանությունը այդպես էլ չի կարողանում գտնել, թե ով է մենաշնորհի տերը, որպեսզի ազատականացնի շուկան:
21:17
17 Ապրիլի 2019
Գարիկ Մարտիրոսյանը փորձել է Հայաստանի նախագահի գլխարկը (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանին։
19:59
17 Ապրիլի 2019
Իրինա Շեյկը համարձակ լուսանկար է հրապարակել Խաչատրյանի երաժշտությամբ տեսահոլովակի նկարահանումներից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Իրինա Շեյկը համարձակ լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է դիզայներ Ժան Փոլ Գոտիեի հետ։
15:50
17 Ապրիլի 2019
Հայտնի է` որքան գումար են Քարդաշյանները վերցնում սոցցանցում գովազդի համար
Քրիսը նաև նշել է, որ նրանք գնացուցակ ունեն նման առաջարկների համար:
17:10
16 Ապրիլի 2019
Մինչև 11-ժամյա ջրանջատում Երևանի վարչական շրջաններից մեկում
Երևանի վարչական շրջաններից մեկում 11-ժամյա ջրանջատում է սպասվում:
13:44
16 Ապրիլի 2019
ԶԼՄ-ները հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ում սպասվող կրճատումների մասին
«Գազպրոմ Արմենիան» կրճատումների հաշվին փորձելու է անփոփոխ պահել գազի սակագինը բնակչության համար:
11:46
16 Ապրիլի 2019
Փարիզի Աստվածամոր տաճարը փրկվեց ամբողջական ավերումից
Փարիզի Աստվածամոր տաճարը, ամենայն հավանականությամբ, հաջողվեց փրկել ամբողջական ավերումից։
11:00
16 Ապրիլի 2019
Փաշինյանն անդրադարձել է Աստվածամոր տաճարի ողբերգությանը. «Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացումները»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած ուժեղ հրդեհի կապակցությամբ։