535.47
7.6
476.74
+29
Եղանակը Երևանում
Հայ

Ավտովարորդների պաշտպանության լիգան ակցիա կանցկացնի

17:06
08 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ավտովարորդների պաշտպանության լիգան հուլիսի 12-ին ժամը 12:00-ին ակցիա կանցկացնի կառավարւթյան շենքի մոտ ճանապարհներին տիրող իրավիճակի կապակցությամբ: Այդ մասին երկուշաբթի Արարատում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Հուլիսի 6–ին ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota, ՎԱԶ 2106 մակնիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մահացել է 6 մարդ։Կա 13 վիրավոր։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Հովհաննիսյանը հայտարարեց, որ մեծ խնդիր է մեքենաներում ոչ միայն դեղարկղիկի և հրշեջ սարքի բացակայությունը, այլ նաև այն, որ վարորդների մեծ մասը ծանոթ չեն դրանք օգտագործելու և առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտությունների:

«Մենք ոչ թե բողոքի ակցիա կանցկացնենք, այլ հանդես կգանք առաջարկությամբ: Մենք չենք սպասելու, որ որևէ մեկն ընդունի մեզ, այլ կոչ կանենք վարչապետին` գտնել խնդրի լուծման ճանապարհը», - ասաց նա:

Միաժամանակ Հովհաննիսյանը նշեց, որ չի սպասի կառավարության որոշմանը և ինքնուրույն դպրոց կբացի, որը կզբաղվի վարորդների ուսման բացերը լրացնելով:

«Ես նույնպես ստացել եմ իմ վարորդական իրավունքը 30 տարի առաջ և ցանկանում եմ նոր գիտելիքներ ստանալ: Ես նույնպես չգիտեմ, թե ինչ է հարկավոր անել հրդեհի ժամանակ: Վարչապետից սկսած մինչև սովորական աշխատողներ` բոլորը պետք է դիմեն պետությանը` դասընթացներ կազմակերպելու կոչով, որպեսզի հնարավոր լինի վերապատրաստում ացնել», - ասաց Հովհաննիսյանը:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:39
16 Հուլիսի 2019
Ավինյան. Սևանը կորցնելու վտանգ կա
Ըստ Ավինյանի, կլիմայի փոփոխությունն արմատապես ազդում է Հայաստանի լանդշաֆտի վրա:
14:34
16 Հուլիսի 2019
Երևանում թագադրել են «Միսս Աշխարհ Արմենիա 2019»–ին (ՖՈՏՈ)
Հաղթողին թագադրել է «Միսս Հայուհի 2018»-ը:
12:11
16 Հուլիսի 2019
Գագիկ Սուրենյանն էլ շոգից «ծերացավ» (ՖՈՏՈ)
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը միացել է Facebook–ում տարածվող ֆլեշմոբին։
18:59
15 Հուլիսի 2019
Զախարովան` Հայաստանի մասին Սոլովյովի հաղորդման ժամանակ. «բնակչության հյուրընկալությունը սահմաններ չի ճանաչում» (ՎԻԴԵՈ)
Մարիա Զախարովան «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» ծրագրի եթերում մեկնաբանել է իր այցը Հայաստան։
16:42
15 Հուլիսի 2019
24-ժամյա ջրանջատում Երևանի վարչական շրջաններից մեկում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում:
14:29
15 Հուլիսի 2019
#Armenia հեշթեգով. Արարատի լուսանկարը National Geography Travel–ում հանգեցրել է բուռն բանավեճի (ՖՈՏՈ)
#Armenia հեշթեգով. Արարատի լուսանկարը National Geography Travel–ում բուռն բանավեճի առիթ է դարձել։
10:41
15 Հուլիսի 2019
Քիմ Քարդաշյանը կատարել է որդու խնդրանքը (ՖՈՏՈ)
Քիմ Քարդաշյանը կատարել է որդու խնդրանքը:
21:15
14 Հուլիսի 2019
Հայտնի է առողջության համար շոկոլադի անվնաս չափաբաժինը
Առանց առողջությանը վնաս հասցնելու ամեն օր կարելի է օտագործել մուգ շոկոլադի սալիկի կեսը:
19:20
14 Հուլիսի 2019
Ուզու՞մ եք նիհարել. գինի և շոկոլադ օգտագործեք
Ավելորդ քաշից ազատվելու արտասովոր մեջոցը ներկայացրել են Թագավորական քոլեջի բրիտանացի գիտնականները
17:55
14 Հուլիսի 2019
Կեֆիր, շիլաներ և անսպասելի մթերքներ. սննդաբանը նշել է այն սննդամթերքները, որ կարելի է ուտել քնելուց առաջ
Բժիշկները խորհուրդ չեն տալիս քնելուց անմիջապես առաջ ուտել
16:49
14 Հուլիսի 2019
Չելյաբինսկի «Այբոլիտը». անասնաբույժ Կարեն Դալլաքյանը փորձում է փրկել 3 ամսական վագրիկին, ում վնասել է վանդակ ներխուժած գողը (ՎԻԴԵՈ)
Չելյաբինսկի «Այբոլիտը». անասնաբույժ Կարեն Դալլաքյանը փորձում է փրկել 3 ամսական վագրիկին, ում վնասել է վանդակ ներխուժած գողը:
13:30
14 Հուլիսի 2019
Դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը չի մահացել
Առավոտից համացանցում տեղեկություն է տարածվել ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանի մահվան վերաբերյալ: