485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ասպիրինն օգնում է կանխել լյարդի քաղցկեղը
18:50
04 Նոյեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գիտնականները պարզել են, որ ասպիրինը (իհարկե ոչ մեծ չափաբաժնով) նվազեցնում է լյարդի և ստամոքսի, ինչպես նաև մարսողության հետ կապված այլ օրգանների քաղցկեղի զարգացման հավանականությունը։

Բարսելոնայում 2017 թ.–ին կայացած գաստրոէնտերոլոգների համաժողովի ժամանակ չինացի գիտնականները հայտարարել են, որ քիչ քանակի ասպրինի սիստեմատիկ ընդունումը նվազեցնում է այսօր մեծ տարածում ունեցող լյարդի և ստամոքսի քաղցկեղի զարգացման ռիսկը։

Загружается новость ... "Лево"

Նշվում է նաև, որ վերջերս գիտնականներին կրկին սկսել է հետաքրքրել ասպիրինն ու այլ դեղորայքները, որոնք, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, լավ աշխատում են քաղցկեղածին բջիջների դեմ, գրում է 1rre.ru–ն։

Գիտնականների կարծիքով, ասպիրինը դրական է ազդում իմունոթերապիայի վրա` ուժեղացնելով դրա ազդեցությունն օրգանիզմում։ Այն նաև ավելացնում է վերականգնման շանսերը քիմիաթերապիայի կուրսերից հետո։

Միաժամանակ, շատ բժիշկների կարծիքով` պետք է զգույշ լինել ասպիրին ընդունելիս, քանի որ այն հաճախ հանգեցնում է արյունահոսության, ինչը բացատրվում է արյունը ջրիկացնելու ունակությամբ։ Ասպիրինը հազվագյուտ դեպքերում կարող է հանգեցնել նաև ուղեղի կաթվածի։

Չինացի գիտնականներն անցկացրել են գիտափորձ, նրանք երկար ժամանակ հետևել են ավելի քան 600 հազար հիվանդների, ովքեր կանոնավոր կերպով ընդունել են ասպիրին, ընդունել են հազվադեպ կամ ընդհանրապես չեն ընդունել։

Դիտարկումների արդյունքում գիտնականները մշակել են վիճակագրություն, ըստ որի`ասպիրինն էապես նվազեցնում է քաղցկեղի տարբեր տեսակներից մահանալու շանսերը։ Օրինակ, կանոնավոր կերպով ասպիրին ընդունող մարդիկ 47%–ով ավելի հազվադեպ են տառապել լյարդի և կերակրափողի քաղցկեղից, իսկ ենթաստամոքսային գեղձի և ստամոքսի քաղցկեղի զարգացման հավանականությունը նվազում է մոտ 40%–ով։–0– 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:47
09 Դեկտեմբերի 2017
Աշխարհի առաջին SMS հաղորդագրության հեղինակը պատմել է դրա բովանդակության մասին
Պատմության մեջ առաջին SMS հաղորդագրությունն ուղարկվել է 25 տարի առաջ։
19:37
09 Դեկտեմբերի 2017
Ճարպն այրող արդյունավետ ըմպելիք
Այս ըմպելիքի մեկ բաժակը կթարմացնի և միաժամանակ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
18:12
09 Դեկտեմբերի 2017
Սմարթֆոնից կախվածությունը հանգեցնում է փոփոխությունների գլխուղեղում
Հետազոտության ընթացքում հարցված երիտասարդների 46 տոկոսը նշել է, որ կյանքը չի պատկերացնում առանց սմարթֆոնի։
17:00
09 Դեկտեմբերի 2017
18 երկրների գեղեցկուհիներ ժամանել են Երևան` «Թոփ մոդել ԱՊՀ-2017» գեղեցկության մրցույթին մասնակցելու համար (ՖՈՏՈ)
«Թոփ մոդել ԱՊՀ- 2017» գեղեցկության մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 10-ին Երևանում:
15:48
09 Դեկտեմբերի 2017
4 ռուսերեն բառեր, որոնք փոխառված են հայերենից
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է։ Այն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է, այդ իսկ պատճառով հայերեն արմատներով բառերը ռուսերենի հնագույն բառերից են։
14:25
09 Դեկտեմբերի 2017
Վիտամինային ռումբ. արքայանարնջի 6 օգտակար հատկությունները
Տարվա ցուրտ ժամանակ մեր օրգանիզմը վիտամինների և օգտակար նյութերի կարիք ունի:
11:37
09 Դեկտեմբերի 2017
«Հայր մեր» աղոթքի տողերից մեկի թարգմանությունը կարող է փոխվել
Հռոմեակաթոլիկ եկեղեցին պետք է փոխի Տերունական աղոթքի «... և մի տանիր մեզ փորձության» տողի թարգմանությունը հին հունարենից։
11:34
09 Դեկտեմբերի 2017
Մահացել է Լեոնիդ Բրոնևոյը
Կյանքի 89-րդ տարում մահացել է արտիստ Լեոնիդ Բրոնևոյը:
00:05
08 Դեկտեմբերի 2017
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այսօր դառնում է 12 տարեկան, իսկ գործակալության կայքը վերագործարկումից հետո արդեն երկու տարեկան է։
18:26
07 Դեկտեմբերի 2017
Համացանցում Հայաստանի գլխապտույտ տեսարանների տեսահոլովակ է հայտնվել (ՎԻԴԵՈ)
Համացանցում գունեղ ու դինամիկ հոլովակ է հրապարակվել, որը բացահայտում է Հայաստանն իր ողջ գեղեցկությամբ:  
18:17
07 Դեկտեմբերի 2017
ՅՈՒՆԻՍԵՖ–ը նշել է մանուկներին սպառնացող հիմնական վտանգը
Առավել մեծ վտանգ է սպառնում Հարավային Ասիայի երեխաներին։
16:30
07 Դեկտեմբերի 2017
Forbes–ը ներկայացրել է 2017թ. ամենաբարձր վարձատրվող երաժիշտների տասնյակը
Դիդդի կեղծանվամբ հանդես եկող ամերիկացի ռեփեր Շոն Քոմբսը ճանաչվել է 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտ: