ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ վիրաբույժ Հրայր Հովակիմյանն իր թիմի հետ միասին վերջին 2 շաբաթվա ընթացքում բարդ սրտի բնածին արատներով 28 երեխաների է վիրահատել Հայաստանում։ Այս մասին նշվում է «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի Facebook-յան էջում։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Նորք-Մարաշի բժշկական կենտրոնի մասնագետները ամեն օր բժիշկների խորհրդատվություններ են անցկացնում, որի ժամանակ քննարկում են կատարված աշխատանքի արդյունքները և պլանավորում հաջորդ օրերի ծրագրերը:
Աշխատակիցների պարբերական ներքին խորհրդատվությունները երաշխիք են, որ ընտրվում են լավագույն բուժման մեթոդները և ամեն ինչ արվում է հիվանդների ամենաարագ ապաքինման համար:–0–