ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովի Life.ru նախագիծը կզարգանա որպես սոցիալական ցանց և իրեն կներկայացնի որպես Facebook–ի և «Վկոնտակտե»–ի մրցակից,
RNS–ին է պատմել Life.ru–ի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Պոպովը։ Գործարկումը ծրագրվում է գարնանը։
«Միայն սկզբնական փուլում Life.ru–ն ավանդական ԶԼՄ–ի տեսք կունենա` մեծ թվով նյութերով։ Սակայն նպատակը ԶԼՄ–ների հատվածից հեռանալն է, Life–ը Facebook–ի, «Վկոնտակտե»–ի և այլ սոցցանցերի մրցակից դարձնելը,– ասել է Պոտապովը։ – Մարդիկ սոցցանցեր են գալիս ոչ միայն լուրերին ծանոթանալու, այլ գալիս են շփման, երաժշտություն լսելու համար` սա արդեն ժամանակակից ապրելակերպ է։ Եվ Life–ը ենթադրում է հենց սոցցանցերի սեգմենտի մրցակցություն։ Նա նշեց, որ պորտալում կտեղադրվեն տարբեր թեմաներով տեքստեր` քաղաքականություն, տնտեսություն, մշակույթ, սպորտ և այլն»։
Օգտատերերը հնարավորություն կունենան պրոֆիլ ստեղծել կայքում և բաժանորդագրվել իրենց հետաքրքրող հեշթեգերին։ «Օգտատերերը կկարգավորեն իրենց ժապավենը, հնարավորություն կունենան շփվել Life–ի օգտատերերի հետ։ Մենք պետք է նույնպիսի շփման միջավայր ստեղծենք, ինչպես այժմ Facebook–ում»։
Բացի այդ, ենթադրվում է, որ կայքի օգտագործողները հնարավորություն կունենան կոնտենտ հրապարակել խմբագրական թույլտվությունից հետո։
Պոտապովը նշել է, որ բացի հաստիքային հեղինակներից պորտալի աշխատանքին կարող են միանալ նաև ֆրիլանսերները։ -0-