536.6
7.56
476.68
+19
Եղանակը Երևանում
Հայ

Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն

18:57
11 Օգոստոսի 2018
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ամռանը ճիշտ սնվելու և օրգանիզմին չվնասելու հարցը միշտ արդիական է ամռանը։ Էնդոկրինոլոգ–սննդաբանների խոսքերով, դա շատ անհատական հարց է, և յուրաքանչյուրը դրան յուրովի է մոտենում, սակայն գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն մեզ թեթև զգալ ամառային շոգ օրերին։

Կանոն 1

Ամառային սեզոնը ձմեռայինից տարբերվում է նրանով, որ ամռանն ավելի շատ ենք քրտնում, ինչի հետևանքով օրգանիզմն ավելի շատ ջուր է կորցնում։ Դա, թերևս, այն հանգամանքն է, որին պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել, հաշվի առնելով, որ երեխաներն այդ իմաստով ռիսկի խմբում են։ Հենց այդ պատճառով էլ, նախևառաջ, պետք է շատ ջուր խմել։ Օրգանիզմում ջրի պաշարների ավելացմանն օգնում է նաև մրգերի և բանջարեղենի օգտագործումը։ 

Вода в стакане

Կանոն 2

Ամռանն ընդունված է ծարավը հագեցնել ոչ թե պարզապես ջրով, այլ սառը ջրով, ինչի համար օգտագործում են սառույց։ Սառույցը ծորակի չեռացված ջուր է, ինչը շատ վտանգավոր է օրգանիզմի համար, քանի որ ոչ ոք չի կարող երաշխավորել ինֆեկցիաների բացակայությունը դրանում։ Հենց այդպիսի սառույցի օգտագործումը հաճախ դառնում է աղիքային ինֆեկցիաներով վարակվելու պատճառ։ Հենց այդ կանոնն է պետք պահպանել, Աբովյանի խոսքով, էկզոտիկ երկրներում հանգստանալու ընթացքում։

вода со льдом, лед

Կանոն 3

Ամռանը պետք է թեթև սնվել, մասնավորապես, հնարավորինս շատ սեզոնային բանջարեղեն օգտագործել։ Կարծրատիպ կա, որ ամռանը շոգի և քրտնարտադրության պատճառով մարդը քաշ է կորցնում, սակայն դա այդպես չէ։ Ձմռանը մեր օրգանիզմը շատ կալորիա է ծախսում տաքանալու համար, իսկ ամռանն այդ կալորիաները չեն ծախսվում, այլ մնում են օրգանիզմում ճարպերի տեսքով։ Հետևաբար, ամռանն օրգանիզմը ճարպերի կարիք չունի, նախընտրելի է հրաժարվել ճարպոտ սննդից։ Միսը և մսամթերքը սննդաբանը խորհուրդ է տալիս օգտագործել շաբաթական 2-3 անգամ, իսկ ավելի լավ է դրանք փոխարինել թռչնամսով կամ ձկով։

диета, питание, продукты, фрукты, овощи

Կանոն 4

Ամռանը մրգերն օրգանիզմում ծանրության զգացումից ազատվելու և լավ վիճակում օրգանիզմը պահելու հիանալի միջոց է։ Բայց պետք է հիշել, որ մրգերը մեծ քանակությամբ գլյուկոզա են պարունակում, այդ իսկ պատճաոռվ դրանք պետք է օգտագործել սահմանափակ քանակությամբ կամ օրվա առաջին կեսին, հատկապես ավելորդ քաշ և շաքարախտ ունեցող մարդկանց։

инжир фрукты

Կանոն 5

Ամռանը, ինչպես և ցանկացած այլ սեզոնին, պետք է պահպանել հիգիենայի և սանիտարական հիմնական նորմերը։ Շուկաներում և խանութներում գնեք բացառապես թարմ մրգեր և բանջարեղեն, իսկ օգտագործելուց առաջ լվացեք հոսող ջրի տակ։ Անպայման գնելիս ստուգեք ժամկետը, քանի որ ամռանն ինֆեկցիաները հատկապես արագ են տարածվում։ -0-

болгарский перец, овощи


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:56
12 Հուլիսի 2019
«Հաց հանապազօրյա». մահացել է մարդկանց անվճար հաց բաժանող Մամուդ Շավերշյանը
Մոսկվայի բնակիչ Մամուդ Շավերշյանի անունը հայտնի է դարձել երկրով մեկ երեք տարի առաջ
14:51
11 Հուլիսի 2019
Նախարարն առաջարկել է ստուգել Հայաստանից Վրաստան մեկնող բոլոր մեքենաները
Արսեն Թորոսյանը հինգշաբթի կառավարությունում հանդես է եկել մի շարք առաջարկություններով վերջին խոշոր ՃՏՊ-ների քննարկման ժամանակ:
10:59
11 Հուլիսի 2019
Քարդաշյանը ցուցադրել է իր նորածին որդու լուսանկարը (ՖՈՏՈ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հրապարակել է որդու լուսանկար է:
17:26
10 Հուլիսի 2019
Չնայած էլեկտրախափանումների` ՀՀ բուժհիմնարկները շարունակում են բնականոն գործունեությունը. ԱՆ
Հանրապետությունում բժշկական կազմակերպությունները շարունակում են բնականոն գործունեությունը։
15:52
10 Հուլիսի 2019
Երևանում տրանսպորտի շարժակազմերի աշխատանքի ինտենսիվությունը ավելացվել է. քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ մետրոպոլիտենի աշխատանքի ժամանակավոր դադարեցումից հետո տրանսպորտի շարժակազմերի աշխատանքի ինտենսիվությունը կավելանա:
20:33
09 Հուլիսի 2019
«Հայրիկս կհպարտանար». Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության թեման շեշտադրելու առաքելություն է ստանձնել
Քիմը նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսային` գործարար Ջարեդ Քուշներին` կոչ անելով քննարկել այդ թեման։
15:07
09 Հուլիսի 2019
Միխայիլ Գալուստյանը շնորհավորել է ընտանիքի օրվա կապակցությամբ և ցույց է տվել իր երեխաներին (ՖՈՏՈ)
Հումորիստ Միխայիլ Գալուստյանը շնորհավորել է բոլորին ընտանիքի օրվա կապակցությամբ:
10:35
09 Հուլիսի 2019
ՌԴ առոջապահության նախարարությունում պատասխանել են երեցի` կանանց տկարամտության վերաբերյալ արտահայտությանը
Կանայք տարբերվում են տղամարդկանցից գենետիկորեն, կենսաքիմիապես և հոգեբանորեն
17:06
08 Հուլիսի 2019
Ավտովարորդների պաշտպանության լիգան ակցիա կանցկացնի
Ավտովարորդների պաշտպանության լիգան ակցիա կանցկացնի:
20:21
07 Հուլիսի 2019
Ախորժակը նվազեցնող մթերքների ցանկն ըստ սննդաբանների
Դիետոլոգները հրապարակել են այն մթերքների ցանկը, որոնք զգալիորեն նվազեցնում են ախորժակը։
19:28
07 Հուլիսի 2019
Երկարատև քունը վտանգավոր է կյանքի համար. բժիշկներ
Բժիշկները պարզել են, որ երկարատև քունը վտանգավոր է կյանքի համար։