438.03
4.45
404.16
0
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանցի խոհարարը դարձել է տոլմայի համար մղվող պայքարի «զոհը»

12:58
28 Հունվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՅՈւՆԵՍԿՕ–ն նախորդ տարվա դեկտեմբերին որոշեց Ադրբեջանի կողմից ներկայացված տոլմայի բաղադրատոմսը ներառել ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Այս որոշմամբ կազմակերպությունը յուղ լցրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև այս ճաշատեսակի ծագման համար մղվող երկարատև պայքարում։ Եվ աահա այս խոհարարական պայքարում արդեն կան առաջին «զոհերը»։

Տոլմա–Դոլմա

Life.ru–ի հաղորդմամբ, ռուսաստանաբնակ ադրբեջանցի հայտնի խոհարար, հեռուստահաղորդավար և գրքի հեղինակ Ստալիկ Խանկիշիևը բողոքել է, որ Facebook սոցցանցն արգելափակել է իր էջը։ Նա նշում է, որ իր Facebook–յան էջում հրապարակել է բանավեճային հոդվածներ, որոնց տակ առաջարկել է քննարկել տարածաշրջանային և ազգային որոշ ճաշատեսակների, այդ թվում` տոլմայի (որը նա անվանում է «դոլմա») ծագումը։ Խանկիշիևի պնդմամբ, իր էջն արգելափակվել է իր ընդդիմախոսի ջանքերով։

Загружается новость ... "Лево"

Մեր պատասխանը Չեմբեռլենին

«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ավելի ավաղ արդեն դիմել է Խանկիշիևի հայ ընդդիմախոս, «Հայ Խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Մամուլյանին։

Այն ժամանակ Մամուլյանն Ադրբեջանին համեմատեց Ալադինի, իսկ ՅՈւՆԵՍԿՕ–ն` ջինի հետ, ով կատարում է Ալադինի ցանկությունները։ Միաժամանակ Մամուլյանը նշեց, որ ՅՈւՆԵՍԿՕ–ի որոշումն իր համար որևէ նշանակություն չունի։

Загружается новость ... "Право"

Իսկ ի՞նչ է տոլման, և ինչո՞վ են այն ուտում

Տոլման խաղողի թերթիկների մեջ լցոնած աղացած միսն է։ Մամուլյանի խոսքով, տոլման ծագել է «տոլի» կամ «ուդուլի» բառերից, որոնք գրաբարում նշանակել են «խաղողի վազ»։ Ընդ որում, իսկական տոլման պատրաստել են մանր կտրատած մսից։ Մամուլյանը բազմիցս հայտարարել է, որ տոլման ավանդական հայկական ճաշատեսակ է, առանց որի հնարավոր չէ պատկերացնել որևէ խնջույք։

Загружается новость ... "Лево"

Տոլմա forever

Հիշեցնենք, որ Հայաստանում ամեն տարի անցկացվում է տոլմայի փառատոն։ Այս տարի այն կկայանա մայիսի 20–ին։ Նախատեսվում է, որ միջոցառումը կանցկացվի մեծ շուքով։

Բացի այդ, ողջ աշխարհում 2018թ.–ի մայիսին կկազմակերպվի տոլմայի միամսյակ։ Մամուլյանի խոսքով, նախապատրաստական աշխատանք է իրականացվել արդեն ՌԴ–ում, ԱՄՆ–ում, Լեհաստանում և Վրաստանում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին