527.46
7.22
475.92
+33
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում թագադրել են «Միսս Աշխարհ Արմենիա 2019»–ին (ՖՈՏՈ)

14:34
16 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Նոր « Միսս Աշխարհ Արմենիա 2019» է դարձել 20-ամյա Լիանա Ոսկերչյանը, ով կներկայացնի երկիրը Լոնդոնում կայանալիք «Միսս աշխարհ» միջազգային մրցույթում: Այդ մասին հայտնում է «Միսս Արմենիա» Համահայկական մշակութային հիմնադրամը: 

Հաղթողը որոշվել է նախորդ տարվա հուլիսի 15-ին Երևանում անցկացրած «Միսս աշխարհ Արմենիա» գեղեցկության մրցույթից հետո, որտեղ մասնակցել են Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող 23 գեղեցկուհիներ: 

Мисс Армения конкурс красоты

Աղջիկները հանդես են եկել 3 փուլում` ազգային տարազ, երեկոյան զգեստ և պարային ելույթ, ինչից հետո ժյուրիի անդամներն ընտրել են լավագույներին:

Ըստ մրցույթի արդյունքների տիտղոսները բաշխվել են հետևյալ կերպ. «Չորրորդ փոխմիս» և «Ժյուրիի համակրանքը» տիտղոսը ստացել է Միլենա Թարյանը, «Երրորդ փոխմիսս» դարձավ Լիանա Իսրայելյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Անետա Գաբրիելյանը, իսկ առաջին տեղը զբաղեցրեց Մոնիկա Գրիգորյանը: «Միսս համերաշխություն» տիտղոսը ստացել է Էլեն Սիմոնյանը: Լիանա Ոսկերչյանը ստացել է որ միայն «Միսս աշխարհ Արմենիա» 2019, այլ նաև «Մամուլի համակրանքը» տիտղոսը:

Мисс Армения конкурс красоты

Հաղթողին թագադրել է «Միսս Հայուհի 2018»  Արենա Զեյնալյանը: Ըստ մրցույթի կանոների, այս տարվանից սկսաց Խազմալյան ապրանքանիշի կողմից բնական քայրերից պատրաստված թագը ամեն տարի կփոխանցվի նոր հաղթողին:

Ժյուրի անդամներն էին «Միսիս Կալիֆոռնիա Գլոբ 2019» Զառա Գեմիլյանը, դիզայներ Գայանե Մանուկյան, «Միսս Արմենիա» հիմնադրամի խորհրդի անդամ Ռուբինա Գրիգորյանը, Թալար Արդինյանը, լրագրող Սահականուշ Սահակյանը, դերասան Միքայել Պողոսյան, երգիչ Արամո և երգչուհի Էմմա Պետրոյանը:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:57
15 Օգոստոսի 2019
Հայաստանում նոր կարգավորումներ կգործեն դեղերի դուրս գրման հարցում
Որոշմամբ սահմանվել են պահանջներ թղթային և էլեկտրոնային դեղատոմսեր գրելու համար:
21:07
14 Օգոստոսի 2019
Արմեն Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում է
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկը։
20:24
14 Օգոստոսի 2019
Փաշինյանը զբոսավար է աշխատել Երևանում մի խումբ օտարերկրացիների համար (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է երևանյան էքսկուրսիա կազմակերպել քաղաքով ճամփորդող մի խումբ օտարերկրացի զբոսաշրջիկների համար։
19:13
14 Օգոստոսի 2019
Facebook–ում խոստովանել են օգտատերերի խոսակցությունների գաղտնալսումը
Facebook կոնցեռնն իր օգտատերերի ձայնային հաղորդագրությունները վերծանելու համար օգտվել է կողմնակի ընկերությունների ծառայություններից։
16:17
14 Օգոստոսի 2019
Փաշինյանը հայտնել է Հայաստանում գործազուրկների թվի նվազման մասին
«Աճը վարձու աշխատողների թվաքանակի ավելացման արդյունք է», - նշել է վարչապետը:
20:37
13 Օգոստոսի 2019
Սիրիա է ուղարկվել հերթական մարդասիրական օգնությունը (ՎԻԴԵՈ)
Օգնությունը ուղարկվել է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցների հաշվին:
16:39
13 Օգոստոսի 2019
ԿԽՄԿ-ն ներգրավված է գաղտնի երկխոսության մեջ Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի հարցով
Իր մանդատի շրջանակներում Կոմիտեի ներկայացուցիչները այցելում են ազատազրկման մեջ գտնվող անձանց:
13:29
13 Օգոստոսի 2019
ԱՀ ՊՆ-ն հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին
ԱՀ ՊՆ-ն հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին իրենց մոտ հայտնված հայ զինծառայողի վերաբերյալ:
13:10
13 Օգոստոսի 2019
Տոնոյանն` Ադրբեջանում հայտնված զինծառայողի մասին. կարծում եմ, որ մեր զինծառայողն ուղղակի մոլորվել է
Նախարարությունը դիմել է միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Կարմիր խաչի միջազգային կոմիտե:
11:45
13 Օգոստոսի 2019
Պլասիդո Դոմինգոյին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ
Ինը կին պնդում են, որ սեռական ոտնձգությունների են ենթարկվել իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի կողմից
18:05
12 Օգոստոսի 2019
Տեխնիկական խափանումների պատճառով ուշացած չվերթը մեկնել է Երևանից Մոկսվա. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Ավելի վաղ Երևան–Մոսկվա պլանային չվերթը չի իրականացվել օդանավի տեխնիկական խնդիրների պատճառներով։