ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Քաղաքային տնտեսության առաջին քայլն է լինելու աղբահանության խնդրի լուծումը, չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Загружается новость ... "Лево"
«Կփորձենք ամենասեղմ ժամկետներում գտնել այս հարցի լուծումը։ Մենք պատրաստ ենք բանակցություներ տանել Sanitek ընկերության հետ և պահանջել իրականացնել աշխատանքները պատշաճ մակարդակով։ Եթե նրանք չկարողանան անել դա օբյեկտիվ պատճառներով, կամ նրանց ուժերը չեն բավարարում սպասարկել ամբողջ քաղաքը, ապա անհրաժեշտ կլինի օգնություն, այսինքն` երկրորդ օպերատորի մուտքն այդ դաշտ։ Իսկ եթե նրանք ինքնուրույն կարողանան դա անել, և մեզ` երևանցիներիս, դա բավարարի, ապա, ինձ թվում է, որ երկրորդ օպերատորի անհրաժեշտություն չի լինի», – ասաց Մարությանը։
Ըստ նրա, համաձայնագիրն ընկերության հետ շարունակում է ունենալ իրավաբանական ուժ, և եթե ոչ մի կետ չի խախտվում, ապա քաղաքապետարանն իրավունք չունի ընդունել երկրորդ օպերատորի ծառայությունները։
«Այնուամեյնանիվ, պայմանագրի կետերը համարվում են կատարված, եթե աշխատանքները կատարվում են լիարժեք և պատշաճ մակարդակով», – ասաց Մարությանը։
Նա նշեց, որ իրավաբանական հիմունքներ են հարկավոր պայմանագիրը խզելու համար, եթե քաղաքացիները դժգողություն են հայտնում այս կամ այն ծառայությունից, սակայն միայն դատարանի որոշմամբ։
Երևանի նոր քաղաքապետի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13–ին։–0–