ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի ամենածանրաբեռնված փողոցներից մեկում լուսացույց կհայտնվի :
«Աչքալուսանք՝ Զեյթունի Ռուբինյանց փողոցում ապրողներին. հետիոտնային անցումը, որի վրա նախկինում պարբերաբար մահացու վրաերթեր էին տեղի ունենում, կահավորվում է կարգավորվող լուսացույցով», - այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
Ըստ նրա, առաջիկայում քաղաքի ևս 13 անցման վրա կդրվի լուսացույց, իսկ մոտակա ամիսներին՝ մի քանի տասնյակը։-0-