Վիկտորիա Բոնյան սիրավեպ է սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներից մեկի հետ (ՖՈՏՈ)
12:34
30 Հոկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի է Վիկտորիա Բոնյայի նոր սիրեցյալի անունը։
Ինչպես պարզել են «Տուն 2»–ի («Дом 2») աստղի երկրպագուները, նա հանդիպում է ֆուտբոլիստ Մարուան Ֆելայնի հետ, հաղորդում է ruposters.ru –ն` հղում անելով «Իրադարձությունների էություն» հրատարակության վրա։
29–ամյա Մարուան Ֆելայնին բելգիացի ֆուտբոլիստ է, ով ծագումով Մարոկկոյից է։ Բոնյայի ընտրյալը ՄՅՈւ–ի և Բելգիայի հավաքականի կիսապաշտպանն է։
Ֆուտբոլիստը, ում հասակը 194 սմ է, անչափ հմայիչ է և հարուստ։ Ցանցի օգտատերերի կարծիքով, հենց նա է Բոնյային և նրա 5–ամյա դստերը մատուցում բազմաթիվ թանկարժեք նվերներ։
Օգոստոսին Վիկտորիա Բոնյա գաղտնի դաջվածք էր արել իր նոր սիրեցյալի անվան սկզբնատառերով` MF։ Ինչպես կարծում են Բոնյայի երկրպագուները, նրանց կարող էր ծանոթացնել ընդհանուր ընկերը` Դիդյե Դրոգբան։
Նախօրեին Վիկտորիա Բոնյան խոստովանել է, որ Ֆրեդերիկո անունով իտալացի փեսացու գոյություն չունի։ «Չկա ոչ մի Ֆրեդերիկո, ես նրան հորինել եմ», – նշել է մոդելը։
Երկրպագուները կարծում են, որ Բոնյան այդ կերպ փորձել է թաքցնել հարաբերությունները Ֆելայնիի հետ։–0–
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին