ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Վիա Գրա» խմբի նախկին մեներգչուհի Վերա Բրեժնևան ներկայացրել է հայ դիզայներ Հայկ Ավանեսյանի զգեստը։
«Ինչպե՞ս եք կարծում` ո՞վ էր այսօր եկել ինձ մոտ փորձի։ Չքնաղ, եռանդուն և դրական մի աղջիկ», – գրել է Ավանեսյանը Facebook–յան իր էջում։
Հաջորդ լուսանկարը հրապարակելիս նա գրել է. «շքեղ Վերա Բրեժնևան` գարուն–ամառ 2018 նոր հավաքածուի զգեստով»։
«Վերան չքնաղ աղջիկ է, ով հիանալի տեսք ուներ հավաքածուի բոլոր զգեստներով և գերեց ինձ իր կանացիությամբ և էլեգանտությամբ», – գրել է Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ավանեսյանի նոր հավաքածուն մեծ շուքով ցուցադրվել է Կիևում։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում