487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+10
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայում հանգստացողներին խորհուրդ է տրվում զգուշանալ կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ
16:49
08 Օգոստոսի 2017

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/.  Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը:

Загружается новость ... "Лево"
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրության համաձայն, էնտերովիրուսներով պայմանավորված աշխուժացում դիտվել է նաև Հայաստանում, սակայն ժամանակին ձեռնարկված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների արդյունքում այսօր իրավիճակը կայուն է, արձանագրվում են միայն եզակի դեպքեր:

Էնտերովիրուսային վարակներն արտահայտվում են մրսածության և աղեստամոքսային ախտանշաններով: Տարիքային և սեզոնային ընդգծված օրինաչափություն չկա` հիվանդանում են տարվա բոլոր եղանակներին, առավելապես՝ ամառ-աշուն ամիսներին: Էնտերովիրուսներն առանձնահատկ են նաև տարածման մեխանիզմի բազմազանությամբ: Դրանք փոխանցվում են բերանա-կղանքային (ջրային, սննդային և կենցաղ-կոնտակտային), օդակաթիլային մեխանիզմներով և փոշու միջոցով: Էնտերովիրուսային վարակներին բնորոշ է բարձր վարակելիությունը: Յուրաքանչյուր առողջ մարդ կարող է վարակվել հիվանդ մարդու կամ նրա կողմից օգտագործված իրերի, առարկաների կամ մակերեսների հետ սերտ շփման արդյունքում: Վարակի աղբյուրը հիվանդ կամ վարակակիր մարդն է: Գաղտնի շրջանը 1-ից 10 օր է: Առավել մեծ ռիսկի խմբում են նորածինները, վաղ հասակի երեխաները և դեռահասները: Սա բացատրվում է իմունիտետի բացակայությամբ` նախկինում էնտերովիրուսների ազդեցությանը չենթարկվածության պատճառով:

Էնտերովիրուսային վարակներով չհիվանդանալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը հանգստի մեկնող անձանց հորդորում է խուսափել էնտերովիրուսային վարակներով պայմանավորված անապահով երկրներ մեկնելուց: Մեկնելու դեպքում լողալ միայն թույլատրված վայրերում, հնարավորինս խուսափել աղիքային գանգատներով, ցանավորմամբ հիվանդ անձանց հետ շփումից, խստորեն պահպանել աղիքային վարակներին բնորոշ կանխարգելիչ միջոցառումները՝ ձեռքերը լվանալ հոսող ջրով, օճառով՝ սնունդ ընդունելուց առաջ և սանհանգույցից օգտվելուց հետո, սննդում օգտագործել միայն լավ լվացված (ցանկալի է հոսող ջրով) բանջարեղեն, մրգեր, պատահական վայրերից սնունդ չգնել, սնունդը պահել փակ տարաներում՝ սառնարանային պայմաններում: Անհրաժեշտ է նաև հաճախակի օդափոխել փակ տարածքները, ապահովել մակերեսների խոնավ մաքրում:

Հանգստից վերադարձողներին խորհուրդ է տրվում աղիքային երևույթների կամ ցանավորման դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ: Աղիքային երևույթների կամ ցանավորման դեպքում չհաճախել կազմակերպ հաստատություններ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:29
11 Նոյեմբերի 2017
Գրադսկին բացառիկ է համարել Զաալի Սարգսյանի կատարած ցատկը «Ձայնը» շոուի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Զաալի Սարգսյանը զարմացրել է իր մարզիչ Ալեքսանդր Գրադսկուն Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը» շոուի 6–րդ եթերաշրջանի «Մենամարտեր» փուլում։
19:27
11 Նոյեմբերի 2017
Սոդայից դիմակ աչքերի համար. վերացնում է սև շրջանակներն ու կոպերի այտուցվածությունը
Ներկայացնում ենք տան պայմաններում դեմքի դիմակ պատրաստելու պարզ միջոց։ Այս դիմակը կօգնի վերացնել աչքերի տակ հայտնվող սև շրջանակները, նվազեցնել կոպերի այտուցվածությունը։
18:06
11 Նոյեմբերի 2017
Աստղային դիետոլոգը դիետիկ լատտեի բաղադրատոմս է ներկայացրել
Առողջ ապրելակերպի կողմնակիցները վաղուց հրաժարվել են սուրճից, որի եփելու առավոտյան ծիսակարգն ինքնին դարձել է կախվածություն, ինչից, սակայն, շատ հեշտ է ազատվել։
16:57
11 Նոյեմբերի 2017
Հայտնի են քաղցկեղը կանխարգելող մթերքները
Բացահայտվել են քաղցկեղը կանխարգելող մթերքները։
15:47
11 Նոյեմբերի 2017
Ինչպիսին է լինելու ապագայի հայկական խոհանոցն ըստ հայտնի հայ շեֆ խոհարարի
Հայազգի ռուսաստանաբնակ շեֆ խոհարարը պատմել է ապագայի հայկական խոհանոցի իր տեսլականի մասին:
14:12
11 Նոյեմբերի 2017
Ազնավուր. եթե ողջ աշխարհը ճանաչեր հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստ կարող էր չլինել
Գլոբալ հրեական առցանց կենտրոնը գրել է աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի ընտանիքի մասին:
11:51
10 Նոյեմբերի 2017
Շքեղ Մոնիկա Բելուչին փոխել է սանրվածքը (ՖՈՏՈ)
Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին մասնակցել է նոյեմբերի 7–ին Հռոմում անցկացված The Virna Lisi Award մրցանակաբաշխության արարողությանը։
11:41
10 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի երգիծաբան Միխայիլ Զադորնովը
Գրող և երգիծաբան Միխայիլ Զադորնովը մահացել է կյանքի 70–րդ տարում։
17:39
09 Նոյեմբերի 2017
Աչքի եզակի վիրահատություններ Երևանում. փոքրիկներ են վիրահատվել
Երևանում աչքի` ծավալով և բարդությամբ եզակի վիրահատություններ են անցկացրել։
13:59
09 Նոյեմբերի 2017
Պայծառատես Նորա Զուրաբյանը տպավորել է «Ես կարող եմ» ռուսական շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Պայծառատես Նորա Զուրաբյանը, ում կոչում են կին–ռադար, տպավորել է  «Ես կարող եմ» ռուսական շոուի հանդիսատեսին:
21:28
08 Նոյեմբերի 2017
Ջոն Մալկովիչի հետքերով. Երևան այցելելու 5 ծանրակշիռ պատճառ (ՖՈՏՈ)
Խելահեղ համայնապատկերներ, համեղ սնունդ, թև տվող խմիչքներ....
19:00
08 Նոյեմբերի 2017
Լեգենդար Ջիվան Գասպարյանը դիմել է Մոսկվայի «Արարատի» երկրպագուներին (ՎԻԴԵՈ)
Դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը տեսաուղերձ է հղել «Արարատ» մոսկովյան ֆուտբոլային ակումբի երկրպագուներին։