438.37
4.44
404.03
+4
Եղանակը Երևանում
Հայ

Տաշ Սարգսյանը կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի թոփ–մենեջմենթից

12:08
23 Հունվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Արտաշես (Տաշ) Սարգսյանը հունվարի վերջին կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի մարզական հեռարձակումների տնօրինության գլխավոր խմբագրի պաշտոնից։

Ինչպես m24.ru–ին հաղորդել է հեռուստաալիքի աղբյուրը, հունվարի 27–ին Սարգսյանը վերջին անգամ կգա աշխատանքի։ Նա արդեն տեղեկացրել է այդ մասին հեռուստաալիքի կոլեկտիվին։

Սարգսյանը ստանձնել է այդ պաշտոնը 2015 թ.–ի աշնանը։

Տաշ Սարգսյանը ռուսաստանցի պրոդյուսեր է, դերասան, հեռուստահաղորդավար։ Նա «Comedy club»–ի հիմնադիրներից մեկն է, Total Football ամսագրի նախկին գլխավոր խմբագիրը, «Նոր հայեր» ՈւՀԱ–ի թիմի մասնակից։

2015 թ.–ի հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկեց ստեղծել հանրամատչելի մարզական ալիք, իսկ հուլիսի 15–ին «Մատչ ՏՎ»–ն ներառեց համառուսական, պարտադիր, հանրամատչելի հեռուստաալիքների և ռադիոալիքների ցանկում։ Նոր ալիքի հիմնադիրն ու սեփականատերը դարձավ «Գազպրոմ Մեդիան»։

«Մատչ ՏՎ»–ն պարտադիր կերպով հեռարձակվում է ՌԴ ողջ տարածքում։ «Ռոսիա 2»–ից «Մատչ ՏՎ»–ին փոխանցված անալոգային հեռարձակման ցանցն ընդգրկում է երկրի շուրջ 900 բնակավայր` ավելի քան 81 մլն լսարանով։

Հիմնադրման պահից հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերն է հեռուստահաղորդավար, պրոդյուսեր և ՏՏ տեխնոլոգ Տինատին Կանդելակին։ Ալիքի կրեատիվ տնօրենն է «Դոմաշնի» հեռուստաալիքի նախկին գլխավոր տնօրեն Նատալիա Բիլանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին