535.52
7.56
476.48
+29
Եղանակը Երևանում
Հայ

Շառլ Ազնավուրին կհուղարկավորեն XII դարի տաճարի տարածքում

19:15
02 Հոկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին, հավանաբար, կհուղարկավորեն Փարիզի մոտակայքում գտնվող Մոնֆոր լ'Ամորի կոմունայում, հաղորդում է Ինտերֆաքսը` հղում անելով տեղական ԶԼՄ–ներին։

Ֆրանսիական ԶԼՄ–ները հայտնում են, որ Ազնավուրն անձամբ է ցանկացել, որպեսզի իրեն հուղարկավորեն այնտեղ։ Մոնֆոր լ'Ամորի կոմունայում գտնվում է շանսոնյեի տներից մեկը, որտեղ նա հաճախ ժամանակ էր անցկացնում ընտանիքի հետ։ Լրատվամիջոցները, սակայն, չեն նշում հուղարկավորության ամսաթիվը։

Միաժամանակ, Europe1 ռադիոկայանի հաղորդմամբ, Ելիսեյան պալատը քննարկում է հոկտեմբերին Երևանում արարողակարգի կազմակերպման հնարավորությունը, որի ընթացքում հարգանքի տուրք կմատուցվի մեծանուն շանսոնյեի հիշատակին։ Այդ միջոցառումը կարող է նվիրված լինել Երևանում հոկտեմբերի 11–12–ը նախատեսված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի անցկացմանը, որին մասնակցելու է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ավելի վաղ նախատեսվում էր, որ Մակրոնի հետ Երևան պետք է այցելեր նաև Ազնավուրը։

Загружается новость ... "Лево"

Ազնավուրը մահացել է կիրակի լույս երկուշաբթի գիշերը Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։

Շառլ Ազնավուրը (Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թ.–ի մայիսի 22–ին։ Ազնավուրն ավելի քան 1000 երգերի հեղինակ է, հանդես է եկել 60 ֆիլմերում և վաճառել ավելի քան 100 մլն ձայնասկավառակ։ TIME և CNN ամսագրերի համատեղ հարցման համաձայն, Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն էստրադային կատարողը։

Աշխարհահռչակ շանսոնյեն սկսել է երգել 9 տարեկանից։ Ելույթ է ունեցել դուետով կոմպոզիտոր Պիեր Ռոշի հետ։ 1946 թ.–ին նրանք երկուսն էլ մասնակցել են Ֆրանսիայում և ԱՄՆի կազմակերպված Էդիտ Պիաֆի հյուրախաղերին։ Հենց այդ ժամանակ էլ սկսվել է երգչի պրոֆեսիոնալ կարիերան։

Ազնավուրի երգերը կատարել են Ռեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելին, Խուլիո Իգլեսիասը, Միրեյ Մատյոն։

2018 թ.–ի մայիսի 22–ին հայտնի ֆրանսահայ արտիստը նշել է 94–ամյակը։ Աշխարհում վաճառվել է Ազնավուրի ձայնագրությունների 180 մլն նմուշ։–0

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:48
19 Հուլիսի 2019
Երթևեկի փոփոխություն երևանյան փողոցներից մեկի խաչմերուկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն երևանյան փողոցներից մեկի խաչմերուկում:
14:24
19 Հուլիսի 2019
Մոսկվա–Երևան չվերթի տարհանման ժամանակ տուժածներից երկուսը մնում են հիվանդանոցում (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Մոսկվա–Երևան չվերթի տարհանման ժամանակ տուժածներից երկուսը մնում են հիվանդանոցում
12:47
19 Հուլիսի 2019
Իջևանի բողոքի ակցիայից հետո բերման է ենթարկվել 22 մարդ. ՔԿ
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ևս 11 անձի հայտնաբերելու ուղղությամբ:
10:41
19 Հուլիսի 2019
Bolola. 46 երթուղու նախկին վարորդն արդեն տեսահոլովակում է նկարահանվում (ՎԻԴԵՈ)
Մեկ ամիս առաջ սկանդալի կիզակետում հայտնված թիվ 46 երթուղայինի վարորդ Ռուստամը դարձել է տեսահոլովակի հերոս։
16:12
18 Հուլիսի 2019
Երևանի ամենածանրաբեռնված փողոցներից մեկում լուսացույց կհայտնվի (ՖՈՏՈ)
Առաջիկայում քաղաքի ևս 13 անցման վրա կդրվի լուսացույց:
12:57
18 Հուլիսի 2019
Կաթնաշոռի անվան տակ մանկատներին և տուն-ինտերնատներին մատակարարվել է այլ արտադրանք
Պարզվել է, որ մատակարարվող արտադրանքը ոչ միայն չի համապատասխանել տեխնիկական բնութագրի պահանջներին, այլև խիստ տարբերվել է ընդունված նորմատիվներից:
12:29
18 Հուլիսի 2019
Ավելի քան 20 օր սահմանափակ կլինի Երևանի կենտրոնական փողոցներից մեկի երթևեկը
Ավելի քան 20 օր սահմանափակ կլինի Երևանի կենտրոնական փողոցներից մեկի երթևեկը:
15:39
16 Հուլիսի 2019
Ավինյան. Սևանը կորցնելու վտանգ կա
Ըստ Ավինյանի, կլիմայի փոփոխությունն արմատապես ազդում է Հայաստանի լանդշաֆտի վրա:
14:34
16 Հուլիսի 2019
Երևանում թագադրել են «Միսս Աշխարհ Արմենիա 2019»–ին (ՖՈՏՈ)
Հաղթողին թագադրել է «Միսս Հայուհի 2018»-ը:
12:11
16 Հուլիսի 2019
Գագիկ Սուրենյանն էլ շոգից «ծերացավ» (ՖՈՏՈ)
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը միացել է Facebook–ում տարածվող ֆլեշմոբին։
18:59
15 Հուլիսի 2019
Զախարովան` Հայաստանի մասին Սոլովյովի հաղորդման ժամանակ. «բնակչության հյուրընկալությունը սահմաններ չի ճանաչում» (ՎԻԴԵՈ)
Մարիա Զախարովան «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» ծրագրի եթերում մեկնաբանել է իր այցը Հայաստան։
16:42
15 Հուլիսի 2019
24-ժամյա ջրանջատում Երևանի վարչական շրջաններից մեկում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում: