ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյուն ներկայացրել է իր առաջին սինգլը։
37–ամյա ֆուտբոլիստը կատարել է Sozinho ստեղծագործությունը, որը թարգմանաբար նշանակում է «Միայնակ», հաղորդում է championat.com–ը։
Ռոնալդինյուն 2015 թ.–ի աշնանը հեռացել էր բրազիլական «Ֆլումինենսե» ակումբից, ինչից հետո հանդես չէր գալիս պրոֆեսիոնալ ակումբներում։ Միաժամանակ, նա դեռ չի հայտարարել ֆուտբոլիստի կարիերայի ավարտի մասին։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում