ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Իսպանացի բժիշկները որոշել են սուրճի օրական օպտիմալ չափաբաժինը, որն ի վիճակի է կանխել վաղաժամ մահը, գրում է lenta.ru–ն` հղում անելով The Telegraph–ին։
Загружается новость ... "Лево"
Ամեն օր չորս բաժակ սուրճը 64%-ով նվազեցնում է վաղաժամ մահվան ռիսկը, երեք բաժակը` 30%–ով, երկու բաժակը` 22%–ով համեմատ այն մարդկանց հետո, ովքեր ընդհանրապես սուրճ չեն խմում կամ շատ հազվադեպ են խմում։
Ուսումնասիրությանը մասնակցել է շուրջ 20 հազար մարդ։ Նրանցից յուրաքանչյուրի առողջական վիճակին բժիշկները հետևել են մոտ 10 տարի։ Գիտնականների կարծիքով` սուրճը հակաօքսիդանտների շնորհիվ օժտված է վաղաժամ մահը կանխելու ունակությամբ ։
Հուլիսին նմանատիպ հետազոտություն էին ներկայացրել ամերիկացի գիտնականները, ովքեր պարզել են, որ օրական մեկ բաժակ սուրճը միջինը 12%–ով նվազեցնում է մահացության ռիսկը, երեք բաժակը` 18%–ով։ Ուսումնասիրությանը մասնակցել է մոտ 190 հազար մարդ։–0–