435.48
4.36
404.42
+3
Եղանակը Երևանում
Հայ

Փորձագիտական կազմակերպությունը խախտումներ է հայտնաբերել Հայաստանի կաթնամթերք արտադրողների արտադրանքի մեջ

16:22
18 Դեկտեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է ուսումնասիրություն կաթնամթերքի շուկայում: Իրացման ցանցից նմուշառվել և փորձաքննության են հանձնվել կաթնամթերքի սպառման հիմնական շուկան ապահովող արտադրողների` «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի, «Արզնի կաթ» ՍՊԸ-ի, «Բիոկաթ» ՍՊԸ-ի, «Բոնիլատ» ՍՊԸ-ի, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի, «Թամարա և Անի» ՍՊԸ-ի, «Մարիլա» ՍՊԸ-ի և «Չանախ» ՍՊԸ –ի որոշ արտադրատեսակներ:

ՀԿ-ն ներկայացրել է հայտնաբերված խախտումները:

09.12.2016 թ.-ին արտադրված «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի կաթնաշոռի (180գր) և թթվասերի (18% յուղ.) արտադրանքի նմուշները չէին համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով:

«Արզնի կաթ» ՍՊԸ-ի արտադրանքից պաստերացված կաթը (1լ., 3,2% յուղ., արտադրված 09.12.16 թ.) չէր համապատասխանում ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ ցուցանիշներով, կաթնաշոռը (9% յուղ., 180գ., արտադրված 09.12.2016 թ.) չէր համապատասխանում ԱՑԽՄ, խմորասնկերի և բորբոսասնկերի ցուցանիշներով, իսկ սերով թթվասերը (20% յուղ., 400գր, արտադրված 08.12.16 թ.) չէր համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով:

«Բիոկաթ» ՍՊԸ-ի արտադրանքից պաստերացվածկաթը (3,5% յուղ, 1լ., արտադրված 09.12.16 թ.) չէր համապատասխանում ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ ցուցանիշներով, իսկ կաթնաշոռը (15% յուղ., 150գ., արտադրված 10.12.2016 թ.) չէր համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով, թթվասերը (20% յուղ., 400գ., արտադրված 10.12.16 թ.)` ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով:

«Բոնիլատ» ՍՊԸ-ի արտադրանքից պաստերացված կաթը (6% յուղ., 1լ., արտադրված 10.12.2016 թ.) չէր համապատասխանում ՄԱՖԱՄ ցուցանիշով, կաթնաշոռը (12% յուղ., 150գ., արտադրված 10.12.2016թ.)՝ ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով, թթվասերը (20% յուղ., 400գ., արտադրված 10.12.16թ.)` ԱՑԽՄ ցուցանիշով:

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ից կաթնաշոռը (9% յուղ., 180գ., արտադրված 10.12.2016թ.) չէր համապատասխանում կաթնաթթվային մանրէների և խմորասնկերի ցուցանիշներով:

 «Թամարա և Անի» ՍՊԸ-ի արտադրանքից կաթնաշոռը (9% յուղ., 200գ., արտադրված 09.12.2016թ.) չէր համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով:

«Մարիլա» ՍՊԸ-ի արտադրանքից կաթնաշոռը (9% յուղ., 200գ., արտադրված 10.12.2016թ.) չէր համապատասխանում կաթնաթթվային մանրէների և խմորասնկերի ցուցանիշներով:

«Չանախ» ՍՊԸ-ի արտադրանքից պաստերացված կաթը (3,2% յուղ., 1լ., արտադրված 10.12.2016 թ.) չէր համապատասխանում ՄԱՖԱՄ և ԱՑԽՄ ցուցանիշներով, հատիկային կաթնաշոռը (4% յուղ, 180գ., արտադրված 10.12.2016թ.)՝ ԱՑԽՄ, խմորասնկերի և բորբոսասնկերի ցուցանիշներով, թթվասերը (20% յուղ., 400գ., արտադրված 10.12.2016թ.)՝ ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով:

«Հաշվի առնելով, որ նմուշառումն իրականացվել է սառնարաններից, որոնք ապահովել են պահպանման պայմանները, ինչպես նաև այն հանգամանքը, որ նմուշների տեղափոխումն իրականացվել է պատշաճ սառնարանային պայմաններում` կարելի է եզրակացնել, որ խնդիրներն առաջացել են արտադրության կամ իրացման ցանց տեղափոխման փուլերում», - նշվում է հաղորդագրության մեջ:

Հասարակական կազմակերպությունը կոչ է անում սպառողներին խուսափել վերոնշյալ արտադրանքի օգտագործումից, իրացնողներին` իրացման ցանցից դուրս բերել նշյալ խմբաքանակները, իսկ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը` հետևողական լինել գործընթացին:

«Հայտնաբերված խախտումները փաստում են, որ նշված կաթնամթերքի սպառումը չի երաշխավորում սպառողների առողջության պաշտպանությունը և պարունակում է առողջական ռիսկեր», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին
15:50
31 Հունվարի 2024
Յոդի «ցանցի» առանձնահատկություններ
Չափահաս մարդու օրգանիզմում կա 20-50 մգ յոդ, որից մոտ 8 մգ–ն կենտրոնացված է վահանագեղձում
21:56
30 Հունվարի 2024
Հայաստանում ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված խնդիրներ կան
Հայաստանում խնդիրներ կան՝ ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված
19:54
30 Հունվարի 2024
«Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի հետ կապված միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
ՌԴ Քննչական կոմիտեից հայտնել են, որ այս միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել
16:03
26 Հունվարի 2024
Ի՞նչ կլինի մարմնի հետ միայն հնդկաձավար ուտելու դեպքում (ՎԻԴԵՈ)
Ներկայացնում ենք տեսանյութ, որի օգնությամբ կարելի է հասկանալ, թե ինչ կլինի մարմնի հետ հնդկաձավար ուտելու դեպքում․ ՎԻԴԵՈ
21:15
24 Հունվարի 2024
9 ամենաօգտակար մթերքը առողջ մաշկ ունենալու համար
Մեր առողջությունը հիմնականում կախված է նրանից, թե ինչ ենք ուտում, իսկ դիետան ազդում է մեր մաշկի վիճակի վրա