487.42
-0.56
573.79
-3.88
8.14
+0.05
+6
Եղանակը Երևանում
Հայ
Պոնչո և մորթի հայ կանանց համար. Խորհուրդ են տալիս դիզայներները
12:16
05 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Եղանակն, ինչպես միշտ, անսպասելիորեն ցրտեց, և Հայաստանի բնակչուհիները, զգեստապահարանի առաջ կանգնած, մտածում են, թե կոնկրետ ինչ հագուստ ոչ միայն ջերմություն և հարմարավետություն կապահովի ձմռան ցրտերին, այլ նաև կընդգծի հայ կնոջ գրավչությունը։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է օգնել գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին և հարցում անցկացրել հայ առաջատար դիզայներների շրջանում իմանալու համար, թե ինչ վերնահագուստ է նորաձև այս տարվա աշուն–ձմեռ սեզոնում։

Мода

Ինչպես գրում են կանանց համար նախատեսված ամսագրերը, այս աշնանը նորաձև է ինչպես դասական հագուստը, այնպես էլ ավելի ժամանակակից կարճ մեկնաբանությունները` շեշտադրված ուսերով և վրադիր գրպաններով։ Այս ամենին ավելանում են գոբելենային գործվածքն ու զարդանախշերը։ Վերարկուների վրա կարված զարդանախշերն ու ասեղնագործությունը բնորոշ են Արևելքին և հաճախ հիշեցնում են գորգերի և պատի քաթանների նախշերը։

Նորաձև է քիշմիրն ու դրապը

Հայտնի հայ դիզայներ Արամ Նիկոլյանը, ով այս տարվա ամռանը մեծ շուքով ներկայացրեց ժամանակակից մեկնաբանությամբ հայկական տարազի հավաքածուն, կարծում է, որ աշնանն ու ձմռանը նորաձև են քիշմիրից և դրապից կարված վերարկուներն ու պոնչոները։

 «Շատ նորաձև են անգլիական ոճի երկփեշ վերարկուները։ Ակտուալ են նաև քիշմիրից կարված և մորթյա պոնչոները», – ասաց Նիկոլյանը։ Նա նշեց նաև, որ մորթին կարող է նաև արհեստական լինել։

Мода

Նռան գույնը` ձմեռային վերարկուների համար

Աշխարհահռչակ սիրիահայ դիզայներ Գևորգ Շադոյանը, ում աշխատանքները հայտնի են Եվրոպայում և ԱՄՆ–ում, նշեց, որ այս պահին աշխատում է վերնահագուստի նոր հավաքածուի վրա։

«Փորձում եմ խուսափել մուգ երանգներից։ Ընդհանրապես, նախկինում ես միշտ նախընտրում էի սև գույնը, սակայն իմ նոր հավաքածուում հիմնականում օգտագործվում է նռան գույնը», – ասաց Շադոյանը։ Նա խոստացավ, որ կփորձի ավարտել հավաքածուն մինչև Ամանոր և ներկայացնել այն Հայաստանում։

«Կարճ վերարկուները համալրել եմ դասական օձիքով, իսկ երկար վերարկուները` «ռիսկային», այսինքն մեծ ժանեկազարդ օձիքով», – Շադոյանը փոքր–ինչ բացահայտեց իր նոր հավաքածուի գաղտնիքը։

Ձանձրալի գույնից բացի, ցանկացած գույն գեղեցիկ է

Աշուն–ձմեռ սեզոնի նորաձև գունային ներկապնակն աչք է շոյում` կապույտ և կանաչ, ինչպես նաև այդ գույների բոլոր երանգներն ու համադրությունները։ Ակտուալ են նաև նարնջագույնի բոլոր երանգները` բաց նարնջագույնից մինչև նուրբ ծիրանագույն։

Հայ կանանց կգրավեն նաև մանուշակագույնը և մուգ կարմիրը։ Իսկ ավելի ռոմանտիկները կարող են համարձակորեն կրել վարդագույն վերարկուներ։–0–

Мода

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
16 Նոյեմբերի 2017
«Խոստում» ֆիլմը ստացել է համանուն առաջին մրցանակը
«Խոստումը» ֆիլմի սաունդթրեքն առաջին մրցանակն է ստացել:
20:15
16 Նոյեմբերի 2017
Դա Վինչիի «Աշխարհի Փրկիչը» վաճառվել է աճուրդում 450 մլն դոլարով
Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի Փրկիչը» (Salvator Mundi) չորեքշաբթի վաճառվել է Նյու Յորքի Christie's աճուրդում։
19:43
16 Նոյեմբերի 2017
Քիմ Քարդաշյանը 10 մլն դոլար է վաստակել մեկ օրում (ՖՈՏՈ)
Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը 10 մլն դոլար է վաստակել մեկ օրում:
18:11
16 Նոյեմբերի 2017
Հայաստանը խստացնում է անչափահասներին ծխախոտի և ալկոհոլային խմիչքների վաճառքը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է խստացնել անչափահասներին ծխախոտը և ալկոհոլային խմիչքները վաճառելու վերահսկողությունը։  
14:27
16 Նոյեմբերի 2017
Որքա՞ն են կշռում դպրոցականի գիտելիքները կիլոգրամներով (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
«Նովոստի Արմենիա» գործակալությունը որոշել է ավելի պատկերավոր ներկայացնել, թե «որքան են կշռում» միջին վիճակագրական հայ դպրոցականի գիտելիքները։
12:16
16 Նոյեմբերի 2017
Կաղանդ պապը ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի Ձմեռ պապիկների հնգյակում է
Կաղանդ պապը ներառվել է ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի Ձմեռ պապիկների հնգյակում։
16:46
15 Նոյեմբերի 2017
Հայտնի է դարձել Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի հարսանիքի օրը
Հայտնի է դարձել  Ալեքսիս Օհանյանի և նրա հարսնացուի` ամերիկացի թենիսիստուհի  Սերենա Ուիլյամսի ամուսնության օրը։
11:00
15 Նոյեմբերի 2017
Դավթաշենի կամրջից նետված երիտասարդը հայտնի բժիշկների ընտանիքից էր
Օրեր առաջ Դավթաշենի կամրջից ցած նետված 39-ամյա երիտասարդը հայտնի բժիշկների ընտանիքից էր։
16:04
14 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է վարկային գծի նոր պրոդուկտ
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է տարեկան զրո տոկոսադրույքով վարկային գծով նոր պրոդուկտ` «Սուպեր Քարտ»:
14:51
14 Նոյեմբերի 2017
ՀՀԿ պատգամավորը կոչ է արել ուսանողներին դադարեցնել հացադուլը, օրենքը ցանկացած դեպքում ընդունվելու է
Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը կոչ է արել ուսանողներին դադարեցնել հացադուլը:
11:45
14 Նոյեմբերի 2017
Օլիգարխների և պաշտոնյաների որդիները կծառայեն բանակում. Շարմազանով
Օլիգարխների և պաշտոնյաների որդիները կարող են բանակ զորակոչվել:
21:05
13 Նոյեմբերի 2017
Չկայացած ամուսնություն. 27–ամյա երիտասարդը փորձել է առևանգել աղջկան Էջմիածնում
Հայտնաբերվել է Էջմիածնի բնակչուհուն առևանգելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անձը: