ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Միսս Տիեզերք 2018» տիտղոսին է արժանացել Ֆիլիպինները ներկայացնող Կատրիոնա Գրեյը։
Գրեյին թագը փոխանցել է նախորդ տարվա հաղթող, Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Դեմի–Լի–Նել–Պիտերսը, հաղորդում է «Կոմերսանտը»։
Երկրորդ տեղն է զբաղեցրել Վենեսուելայի ներկայացուցիչ Ստեֆանի Գուտիերեսը։
Գեղեցկության մրցույթն անցկացվել է Բանգկոկի Impact Arena ցուցահանդեսային կենտրոնում։
«Միսս Տիեզերք» մրցույթն անցկացվում է 1952 թ.–ից։ Մրցույթի հաղթողները ստանում են թանկարժեք թագ և հաջորդ տարվա ընթացքում ճամփորդում են տարբեր երկրներով` մասնակցելով բազմաթիվ բարեգործական միջոցառումների։–0–