530.62
7.19
475.87
+27
Եղանակը Երևանում
Հայ

Պետերբուրգում հայ մանկական վիրաբույժը նորածնի սրտի բացառիկ վիրահատություն է կատարել

11:55
12 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Սանկտ Պետերբուրգի մանկական կարդիովիրաբույժ Ռուբեն Մովսեսյանը կատարել է Ռուսաստանի համար բացառիկ վիրահատություն, գրում է doctorpiter.ru–ն։

Երեք ամսական Անդրեյի լույս աշխարհ գալուց անմիջապես հետո հիվանդանոցի վիրաբույժները կատարել են բացառիկ վիրահատություն։ Բարդագույն վիրահատությունից երեք ամիս անց կարդիովիրաբուժական բաժանմունքի ավագ սրտաբան Անդրեյ Ցիտկոն նշում է, որ Անդրեյը դեռ հիվանդանոցում է, սակայն դեղորայքից մի քանիսն արդեն չի ստանում, երեխան առողջացման ճանապարհին է։


«Ինքնուրույն ուտում է, քաշ է հավաքում, զբոսնում է, նախատեսում եմ մեկ շաբաթից դուրս գրել նրան։ Իհարկե, նա պետք է գտնվի մշտական վերահսկողության տակ, քանի որ ծնվել է սրտի բավականին բարդ արատով, որը հայտնաբերել են դեռ պերինատալ փուլում, մայրիկի հղիության ժամանակ։ Մենք սպասում էինք փոքրիկի լույս աշխարհ գալուն, կյանքի առաջին իսկ րոպեներից նա գտնվել է մեր հսկողության տակ», – նշել է նա։

Անդրեյը ծնվել է սիրտ–անոթային համակարգի շատ հազվագյուտ արատով, նա ունի միայն մեկ ընդհանուր անոթ`դիսպլաստիկ, սխալ ձևավորված փականով։ Լույս աշխարհ գալուց անմիջապես հետո` հունվարին, փոքրիկին կատարել են սրտի բարդագույն վիրատահություն։

Ցիտկոյի խոսքով, կրկնակի վիրահատության անհրաժեշտություն կլինի 3, իսկ միգուցե 5–7 տարի անց։

«Վիրահատությունների ընդհանուր թիվը դեռ պարզ չէ, սակայն փականի պրոթեզը հարկավոր է փոխել երեխայի աճին զուգընթաց։ Երբ աճի պրոցեսը դադարի, կտեղադրվի բիոլոգիական պրոթեզ, որը նախատեսված է մեծահասակների համար։ Եվ այդ ժամանակ մեր հիվանդը կապրի բոլոր առողջ մեծահասակների նման», – նշել է Ցիտկոն։

Բժշկական գիտությունների դոկտոր, Պետերբուրգի թիվ 1 մանկական հիվանդանոցի կարդիովիրաբուժության բաժանմունքի վարիչ, Պետերբուրգի գլխավոր մանկական կարդիովիրաբույժ Ռուբեն Մովսեսյանը ևս մեկնաբանել է վիրահատությունը։

«Նման երեխաներին պետք է անհապաղ վիրահատել ծնվելուց անմիջապես հետո, քանի որ նման արատը միանշանակ հանգեցնում է մահվան», – պարզաբանել է Մովսեսյանը։

Նրա խոսքով, նման փականների պրոթեզավորումը շատ բարդ խնդիր է փոքր չափսերի պատճառով (12 մմ)։ Նման երեխաների համար վիրաբուժական միջամտությունների ռիսկն ամենաբարձրն է։

Մովսեսյանը նաև նշել է, որ աշխարհում կատարվել են եզակի նման վիրահատություններ։

«Ռուսաստանում առաջին անգամ է կատարվում նման վիրահատություն։ Կոլեկտիվին հաջողվեց կոմբինացնել տարբեր բավականին բարդ մեթոդներ։ Եվ երեխան ողջ է, ու նոր փականն աշխատում է։ Այս ամենը պետք է հնարավորություն տա նրան հասակ առնել ու վերապրել կյանքի բարդագույն փուլը։ Եվ հիմա մենք կարող ենք ասել, որ նորածնի սրտի բոլոր փեղկերի պրոթեզավորումը հնարավոր է, նման փորձ արդեն ունենք Ռուսաստանի Դաշնությունում», – նշել է Մովսեսյանը։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:57
15 Օգոստոսի 2019
Հայաստանում նոր կարգավորումներ կգործեն դեղերի դուրս գրման հարցում
Որոշմամբ սահմանվել են պահանջներ թղթային և էլեկտրոնային դեղատոմսեր գրելու համար:
21:07
14 Օգոստոսի 2019
Արմեն Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում է
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկը։
20:24
14 Օգոստոսի 2019
Փաշինյանը զբոսավար է աշխատել Երևանում մի խումբ օտարերկրացիների համար (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է երևանյան էքսկուրսիա կազմակերպել քաղաքով ճամփորդող մի խումբ օտարերկրացի զբոսաշրջիկների համար։
19:13
14 Օգոստոսի 2019
Facebook–ում խոստովանել են օգտատերերի խոսակցությունների գաղտնալսումը
Facebook կոնցեռնն իր օգտատերերի ձայնային հաղորդագրությունները վերծանելու համար օգտվել է կողմնակի ընկերությունների ծառայություններից։
16:17
14 Օգոստոսի 2019
Փաշինյանը հայտնել է Հայաստանում գործազուրկների թվի նվազման մասին
«Աճը վարձու աշխատողների թվաքանակի ավելացման արդյունք է», - նշել է վարչապետը:
20:37
13 Օգոստոսի 2019
Սիրիա է ուղարկվել հերթական մարդասիրական օգնությունը (ՎԻԴԵՈ)
Օգնությունը ուղարկվել է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցների հաշվին:
16:39
13 Օգոստոսի 2019
ԿԽՄԿ-ն ներգրավված է գաղտնի երկխոսության մեջ Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի հարցով
Իր մանդատի շրջանակներում Կոմիտեի ներկայացուցիչները այցելում են ազատազրկման մեջ գտնվող անձանց:
13:29
13 Օգոստոսի 2019
ԱՀ ՊՆ-ն հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին
ԱՀ ՊՆ-ն հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին իրենց մոտ հայտնված հայ զինծառայողի վերաբերյալ:
13:10
13 Օգոստոսի 2019
Տոնոյանն` Ադրբեջանում հայտնված զինծառայողի մասին. կարծում եմ, որ մեր զինծառայողն ուղղակի մոլորվել է
Նախարարությունը դիմել է միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Կարմիր խաչի միջազգային կոմիտե:
11:45
13 Օգոստոսի 2019
Պլասիդո Դոմինգոյին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ
Ինը կին պնդում են, որ սեռական ոտնձգությունների են ենթարկվել իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի կողմից
18:05
12 Օգոստոսի 2019
Տեխնիկական խափանումների պատճառով ուշացած չվերթը մեկնել է Երևանից Մոկսվա. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Ավելի վաղ Երևան–Մոսկվա պլանային չվերթը չի իրականացվել օդանավի տեխնիկական խնդիրների պատճառներով։
17:20
12 Օգոստոսի 2019
Կիևյան կամրջից նետված աղջիկը գտնվում է դեղորայքային քնի մեջ. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Բժիշկները դեղորայքային քնի վիճակի մեջ են մտցրել Կիևյան կամրջից իրեն ցած նետած աղջկան: