ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նավոստի–Արմենիա/. ՌԴ Պետդուման հինգշաբթի նիստի ընթացքում երրորդ`վերջնական ընթարցմամբ ընդունել է օրենք, որը մասնավորապես, ոչ պարտադիր է դարձնում ուղեբեռի անվճար տեղափոխումը` չվերադարձվող տոմսի պարագայում։
Ինչպես հաղորդում է
Ինտերֆաքսը, վերադարձի իրավունք ունեցող ավիատոմսերի դեպքում Օդային օրենսգրքով պահպանվում է ուղևորի առնվազն 10 կգ ուղեբեռ վերցնելու իրավունքը։ Բայց չվերադարձվող սակագինը «կարող է չնախատեսել» անվճար ուղեբեռ, ասվում է օրենքում:
Загружается новость ... "Лево"
Ուղևորափոխադրողը նաև պարտավոր է տոմսի գնման ժամանակ տեղեկացնել ուղևորին ուղեբեռի և ձեռքի ուղեբեռի տեղափոխման պայմանների մասին, նշվում է օրենքոմ։
Նախատեսվում է ուղևորափոխադրողի կողմից ձեռքի ուղեբեռի անվճար տեղափոխման նորմի սահմանումը (Ռոսավիացիայի կողմից հաստատված կանոնների համաձայն): Ձեռքի ուղեբեռի չափսերը պետք է թույլ տան այն տեղավորել օդանավի սրահում:
Նախատեսվում է, որ ուղևորափոխադրողն իրավունք ունի միակողմանի կարգով լուծարել ուղևորի օդային տեղափոխման պայմանագիրը, եթե ուղևորը հրաժարվում է վճարել ուղեբեռի տեղափոխման համար այն պայմաններով, որոնք նախատեսված են պայմանագրով։
Օրենքն ուժի մեջ կմտնի դրա պաշտոնական հրապարակումից 60 օր անց։ -0-