ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Դերասան Նիկոլայ Կարաչենցովը սեփական բնակարանում ընկնելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց: Այդ մասին հայտնել են դերասանի հարազատները:
71-ամյա դերասանը հոսպիտալացվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, հաղորդում է AIF-ը:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել մի քանի օր առաջ: Դերասանը, ով տանը մենակ է եղել, 3 ժամ հատակին պառկած է մնացել՝ մինչ կնոջ՝ Լյուդմիլա Պորգինայի վերադարձը: Վերջինս ստիպված է եղել կանչել հարևաններին՝ ամուսնուն բարձրացնելու համար: Մահճակալից ընկնելու հետևանքով վնասվել է դերասանի ոտքը:
Բուժծառայության աշխատակիցները որոշել են անհապաղ հոսպիտալացնել արտիստին: Ներկայում Պորգինայի խոսքով, Կարաչենցովի վիճակը գնահատվում է կայուն:
2005 թ.-ի փետրվարին դերասանը ավտովթարի է ենթարկվել, որի հետևանքով գրեթե մեկ ամիս կոմայում է եղել: Նրան մի քանի անգամ վիրահատել են, ինչից հետո սկսվել է վերականգնման երկար գործընթացը, որը մինչ այժմ դեռ չի ավարտվել: -0-