ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
Ինչպես
«ՌԵՆ ՏՎ»–ին տեղեկացրել է աղբյուրը, աղջիկը Հայաստանում է։
Նախնական տվյալներով, նրան հաջողվել է հեռանալ Ռուսաստանից ծնողների կողմից ձևակերպված լիազորագրի շնորհիվ, սակայն այս տեղեկատվությունը դեռ պաշտոնապես հաստատված չէ։
Իրավապահները պարզում են միջադեպի հանգամանքները։
Ինչպես գրում է
«Մոսկովսկի կոմսոմոլեցը», հնարավոր է, որ աղջիկը ինքն է կազմակերպել իր առևանգումը։ Շրջանառվող վարկածներից մեկի համաձայն, աղջիկն ինքնուրույն մեկնել է Հայաստան, որտեղից առևանգողների անունից sms հաղորդագրություններ է ուղարկել հորը։
Ավելի վաղ
հայտնի էր դարձել, որ առևանգողները ընտանիքից մեկ միլիոն փրկագին են պահանջել` առանց նշելու արժույթը: Նրանք կապվել են աղջկա ավագ քրոջ հետ sms-հաղորդագրության միջոցով։
Հորը զանգահարել է հենց աղջիկը, նա լացում էր և պատմում, որ չարագործներն իրեն ծեծել են:
8-րդ դասարանի աշակերտուհուն առևանգել են հունվարի 16-ին: Օրվա երկրորդ կեսին նա դուրս է եկել տանից` մաթեմատիկայի ֆակուլտատիվ պարապմունքի, և կորել է:
Մի քանի ժամ անց անհայտ մարդիկ կապվել են նրա հոր հետ և հայտնել, որ աղջիկն իրենց մոտ է: Նրանք տղամարդուն երկու օր են տվել անհրաժեշտ գումարը հավաքելու համար:–0–