528.61
7.41
476.18
+23
Եղանակը Երևանում
Հայ

«Միշլեն» աստղեր հայաստանյան երկնքում կամ «Համի սիմֆոնիա» Երևանում (ՖՈՏՈ)

10:50
07 Նոյեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Շերեփ» ռեստորանը կազմակերպել էր համի տոն իր 1–ամյակի կապակցությամբ։ Երկու խոհարար` «Միշլեն» աստղ ունեցող «Restaurant ONE»-ի հոլանդացի շեֆ խոհարար Էդվին Սոմանգը և «Շերեփ» ռեստորանի շեֆ խոհարար Գարիկ Խաչատրյանն առաջին անգամ Երևանում պատրաստեցին ընթրիք` «չորս ձեռք» ձևաչափով։

Խոհարարական միջոցառումը տեղի ունեցավ Երևանում նոյեմբերի 2–6–ն անցկացվող Yerevan Food Fest միջազգային երկրորդ գաստրոնոմիկ փառատոնի շրջանակում։

Երևանյան «համի սիմֆոնիա»` շեֆ խոհարարների մատուցմամբ

ресторан шереп

Ռեստորանի հյուրերին առաջարկեցին սեթ մենյու` էքսկլյուզիվ ճաշատեսակների հավաքածու:

Ի դեպ, հարկ է նշել, որ երկու շեֆ խոհարարների մատուցած «համի սիմֆոնիան» Երևանում հնչեց նորովի։ Պատճառը, թերևս, հայկական մթերքների բացառիկ համն էր` շեֆ խոհարարների վարպետության համադրությամբ։

Այսպես, շեֆ խոհարարները հյուրերին առաջարկեցին հացի սուֆլե հումուսով, պրոֆիտրոլ Լոռի պանրով, կոկտեյլ-ապուր դդումով, հայկական աղցան լոլիկով, թառափի ֆիլե` սպիտակ գինով և կարագի սոուսով, կանաչ սոխով, հորթի թուշ՝սնկով և ձավարով ռիզոտո, գառան վիզ և չալաղաջ` ծաղկակաղամբով և մեղրի սոուսով:

Աղանդերը ևս չզիջեց իր օրիգինալությամբ։ Հյուրերը տպավորված էին դեղձով Տարտ տատենով` վանիլային քամած մածունով։ Իսկ հատուկ «Շերեփի» ծննդյան օրվա կապակցությամբ խոհարարները պատրաստեցին «խելահեղ կիտրոնի տորթ»` չորացրած լավաշից, կիտրոնի կրեմից, բեզեից և կարմիր հատապտուղներից։

Հիմնական ուտեստների մատուցումից առաջ հյուրերին առաջարկվեց «Welcome from kitchen» նախուտեստը։

Երեկոյի հյուրերը չկարողացան զսպել իրենց էմոցիաները։ Նրանք հավաստիացրեցին՝ որոշ ճաշատեսակներ իրենց համար դարձան «հայտնագործություն և համի հեղափոխություն»։ Լինելով «Շերեփի» խոհանոցի սիրահար` նրանք գնահատեցին այն փաստը, որ տեղական մթերքը ներկայացվեց նորովի և նոր տեխնիկաների կիրառմամբ։

«Շատ համեղ է, էլի ենք ուզում», – նշեցին հյուրերը։

Պրոֆեսիոնալների համագործակցությունը` որպես համի տոն

ресторан шереп

Չնայած ընթրիքից առաջ ռեստորանում տիրող իրարանցմանը և ուժեղ հուզմունքին, «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցին հաջողվեց շփվել «Շերեփի» շեֆ խոհարար Գարիկ Խաչատրյանի հետ։

«Ինձ դժվար էր պատկերացնել նման ձևաչափ, սակայն համագործակցությունը շատ հեշտ ստացվեց։ Երբ գործընկերդ խելացի և կազմակերպված պրոֆեսիոնալ է, միասին հեշտ է աշխատել», – նշեց Խաչատրյանը։

Նրա խոսքով, Էդվին Սոմանգին շատ է դուր եկել հայկական մթերքի համը։ Հայտնի շեֆ խոհարարը բարձր է գնահատել հայկական գյուղմթերքի բազմազանությունը. անհրաժեշտ բաղադրիչները նա անձամբ է ընտրել` այցելելով երևանյան շուկա։

Շերեփն առաջնային է

ресторан шереп

Խորհրդանշական է, որ Երևանում առաջին «չորս ձեռք ձևաչափով ընթրիքը» կազմակերպվեց հենց «Շերեփ» ռեստորանում։

Այն Երևանում առաջինն է, որ մեծ ու բաց խոհանոց է ցուցադրում և իր հաճախորդներին հնարավորություն տալիս հետևելու իրենց ուտեստի պատրաստման ողջ գործընթացին:

Իսկ ուտեստների պատրաստման համար օգտագործվում է տեղական մթերք` From Farm to Table հայեցակարգով (գյուղից սեղան)։

«Շերեփ» անվանումը պատահական չի ընտրվել, քանի որ շերեփը խոհարարի վարպետությունը խորհրդանշող ամենակարևոր գործիքներից է, այստեղ գլխավորը խոհարարն է: Ուստի ռեստորանում արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, հրավիրված հյուրերը` շեֆ խոհարարները, ոչ միայն ռեստորանի ճաշացանկում ավելացնում են նոր ճաշատեսակներ, այլև փոխանակվում են շերեփներով տեղացի շեֆ խոհարարի հետ։ Եվ երեկոյի ավարտին Էդվին Սոմանգը և Գարիկ Խաչատրյանը փոխանակվեցին շերեփներով:

Հայաստանը մեծ հոգի ունի

ресторан шереп

«Նովոստի–Արմենիա» թղթակցին հաջողվեց նաև շփվել միջոցառման հյուրերի հետ։ Նրանք բոլորը` ինչպես երևանցիները, այնպես էլ օտարերկրացիները, հատկանշեցին կերակրատեսակների հիանալի համն ու բացառիկ լինելը։

Երևանցիներն ավելի պահանջկոտ էին, քան մայրաքաղաքի հյուրերը։ Վերջիններս, մասնավորապես, զարմացած էին չափաբաժինների մեծությունից։ Նրանց խոսքով, արտերկրում և հայտնի ռեստորաններում կերակրատեսակների չափաբաժինները զգալիորեն փոքր են։

Երևանը` որպես գաստրոտուրիզմի համաշխարհային մայրաքաղաք

ресторан шереп

Մեկ կրպակից մինչև հայտնի ռեստորանների ցանց դարձած՝ «Երեմյան փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը պատմեց, թե ինչպես է ամեն ինչ սկսվել։

«Ծնվել եմ Երևանում և միշտ ցանկություն եմ ունեցել մեր քաղաքը բազմազան և գունեղ տեսնել։ Տարիներ առաջ, երբ մենք սկսում էինք, Երևանում, կարելի է ասել, գրեթե բացակայում էր «գին–որակ» ճիշտ հարաբերակցությունը»,– ասաց Երեմյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցի հետ զրույցում։

Նրա խոսքով, Հայաստանն այժմ գաստրոտուրիզմի զարգացման մեծ ներուժ ունի։

ресторан шереп

«Տարեցտարի դրական փոփոխություններն առավել ակնհայտ են դառնում։ Իրենց ազգային խոհանոցներով հայտնի երկրներում ռեստորանային բիզնեսը տնտեսության զարգացման կարևոր ուղղություններից է։ Մեր խոհանոցը ոչնչով չի զիջում այդ երկրների խոհանոցներին, նույնիսկ կարելի է ասել, որ այն որոշակի առավելություններ ունի»,– ասաց Երեմյանը։

Նա կարծում է, որ «Երեմյան փրոջեքթս»–ի առաքելությունը հայկական խոհանոցի և ռեստորանային գործունեության պատշաճ ներկայացումն է։

«Օտարերկրացի հյուրերի հետ աշխատելը մեզ համար հատկապես պատասխանատու է, հաճելի և պատվաբեր։ Նախևառաջ, մեզ համար կարևոր է, որ նրանք զգան մեր քաղաքի առանձնահատուկ մթնոլորտը, որպեսզի նրանցից յուրաքանչյուրն իր հետ տանի ջերմության մի մասնիկ, որը նրանց կհիշեցնի Երևանը և Հայաստանը»,– ասաց Երեմյանը։

Նա որպես օրինակ նշեց աշնանը խաշի սեզոնի բացումը, երբ հյուրերին ներկայացվում է ողջ արարողությունը, նրանց սովորեցնում են՝ ինչպես ճիշտ ճաշակել ուտեստը և ծանոթացնում կերակրատեսակի նրբություններին։

«Յուրաքանչյուր հյուր պետք է իրեն բացառիկ և սպասված զգա։ Երբ նա մեզանից հեռանում է գոհ և ժպիտը դեմքին, նույն տպավորությունն էլ ունենում է Երևանից և Հայաստանից»,– նշեց ընկերության գլխավոր տնօրենը։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:08
12 Սեպտեմբերի 2019
Բիզնես գաղտնիքներ Քիմ Քարդաշյանից. ինչպես 2 մլն դոլար վաստակել 5 րոպեում (ՖՈՏՈ)
Skims շտկող ներքնազգեստի վաճառքի գործարկումը կայացել է սեպտեմբերի 10–ին
18:07
10 Սեպտեմբերի 2019
Կարո՞ղ են ՀՀ քաղաքացիներն օգտվել վարորդական իրավունքից ՌԴ–ում. ԱԳ փոխնախարարը ներկայացրել է քննարկումների գործընթացը
Կարո՞ղ են ՀՀ քաղաքացիներն օգտվել վարորդական իրավունքից ՌԴ–ում. ԱԳ փոխնախարարը ներկայացրել է քննարկումների գործընթացը:
14:44
10 Սեպտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ամսվա հաջողակ» ակցիայի առաջին հաղթողները դրամական մրցանակ են ստացել
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց «Ամսվա հաջողակ» ակցիայի առաջին արդյունքները
13:35
10 Սեպտեմբերի 2019
«Ծեծելու եմ ամեն ինչի համար, սպանելու եմ». հրապարակվել է Միխայիլ Խաչատուրյանի նամակագրությունը իրեն սպանած դուստրերի հետ
«Մոսկովսկի կոմսոմոլեց»–ը հրապարակել է Միխայիլ Խաչատուրյանի հեռախոսային նամակագրությունն իրեն սպանած դուստրերի հետ և վերծանել է հեռախոսի աուդիոֆայլերը:
12:33
10 Սեպտեմբերի 2019
Փաշինյանը կոչ է արել նախընտրությունը տալ տեղական արտադրությանը` ներկայացնելով վիճակագրությունը (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է տեղական արտադրության մի շարք ապրանքների արտադրության վիճակագրությունը։
10:39
10 Սեպտեմբերի 2019
Քիմ Քարդաշյանի մոտ անբուժելի հիվանդություն են հայտնաբերել
Բժիշկները ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի մոտ անբուժելի հիվանդություն են ախտորոշել
18:10
09 Սեպտեմբերի 2019
6–րդ հարկից ընկած փոքրիկը ճանաչել է ծնողներին. նոր տվյալներ
Դրական տեղաշարժ է գրանցվել 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղա երեխայի առողջական վիճակում։
21:10
08 Սեպտեմբերի 2019
Մակարոնեղենն այդքան էլ վնասակար չէ, եթե ունի այս հատկությունը
Կանադացի գիտնականները ժխտել են այն պնդումները, որ մակարոնն ամենամեծ թշնամին է ավելորդ քաշի դեմ պայքարում:
20:27
08 Սեպտեմբերի 2019
Ինչ վտանգներ է պարունակում հեռախոսը ձեռքում քնելը
Գաջեթը ձեռքում, սոցցանցերը նայելով քնելու սովորությունը բացասական է ազդում քնի որակի վրա:
18:59
08 Սեպտեմբերի 2019
Գիտնականները 40 տարի պարզել են, թե ինչու է կանանց հետ վիճելն անիմաստ
Շվեդ գիտնականները 4 տասնամյակի ընթացքում փորձել են պարզել, թե տղամարդու և կնոջ միջև վեճերն արդյո՞ք իմաստ ունեն:
17:29
08 Սեպտեմբերի 2019
Պի՞նդ, թե՞ հեղուկ օճառ. ո՞րն է ավելի լավ մաշկի համար
Իսկ դուք գիտե՞ք, որ պինդ և հեղուկ օճառներն արտադրվում են տարբեր տեխնոլոգիաներով և ունեն տարբեր բաղադրություն։
14:57
08 Սեպտեմբերի 2019
Աղի որ քանակն է վնասակար և որը` ոչ. պատմում է մասնագետը
Գիտնականները նոր հետազոտություն են կատարել` մարդու օրգանիզմի վրա կերակրի աղի օգտագործման ազդեցությունը պարզելու համար: