477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Միխաել Շումախերն առաջին անգամ քայլել է կոմայից դուրս գալուց հետո
18:54
23 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գերմանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Միխաել Շումախերն առաջին անգամ քայլել է կոմայից դուրս գալուց հետո, գրում է cosmo.ru–ն։

«Նա կրկին կարողանում է շարժվել», – այսպես է կոչվում Bunte հրատարակության ամսագրի առաջին էջում հրապարակված նյութը։

«Միխաելը շատ հյուծված է, սակայն կարողանում է քայլել իր բժիշկների օգնությամբ», – ասել է անանուն աղբյուրը։

Նա նշել է, որ վերջերս մարզիկը կարողացել է անել մի քանի քայլ և բարձրացնել ձեռքը։

Շումախերի մենեջերը` Սաբինա Քեմը, հերքել է այդ տեղեկատվությունը։ «Մամուլում տարածված տեղեկատվության կապակցությամբ մենք ստիպված ենք նշել, որ իրականությանը չեն համապատասխանում տվյալներն այն մասին, որ Միխաելը կարողանում է շարժվել», – նշել է Քեմը։  

«Սա անպատասխանատու պնդում է։  Հաշվի առնելով Շումախերի լուրջ վնասվածքները` գաղտնիությունը շատ կարևոր է նրա համար։ Բացի այդ, այս ամենը կեղծ հույսեր է տալիս այն մարդկանց, որոնք անտարբեր չեն մարզիկի ճակատագրի նկատմամբ», – ավելացրել է Քեմը։

Սակայն Bunte–ի լրագրողները նշում են, որ պատրաստ էին իրադարձությունների նման զարգացմանն ու չեն հանի հրատարակված տպաքանակը կրպակներից։

2013 թ.–ի դեկտեմբերի վերջին Շումախերը լուրջ վնասվածք էր ստացել ֆրանսիական Մերիբելում լեռնադահուկներով սահելիս։ Մարզիկը ստացել էր գանգուղեղային վնասվածք, երկու կիսագնդերի բազմաթիվ վնասվածքներ և արյունազեղում։ 2014 թ.–ի սեպտեմբերից Շումախերը վերականգնողական բուժում է ստանում իր շվեյցարական ամառանոցում։ Մարզիկի մտերիմներն ու ներկայացուցիչները գաղտնի են պահում վերականգնողական բուժման ընթացքը։–0– 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:14
25 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օլիմպիա Օհանյանն արկածներ է փնտրում հայրիկի հետ (ՖՈՏՈ)
Նոր լուսանկարներ են հայտնվել նորածին Ալեքսիս Օլիմպիա Օհանյանի Instagram–ում։
20:42
25 Սեպտեմբերի 2017
«Let's Armenia» արշավն է մեկնարկել Ռուսաստանում
Ռուսաստանում մեկնարկել է «Let's Armenia» գովազդային արշավը, որի նպատակը Հայաստանի մազին իրազեկվածության բարձրացումն է:
16:38
25 Սեպտեմբերի 2017
ՌԴ ԿԳ նախարարը հրաժարվեց խոսել Հայաստանում ռուսաց լեզվի կարգավիճակի մասին
Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան հրաժարվել է խոսել ռւսաց լեզվին Հայաստանում երկրորդ պետական լեզվի կարգավիճակ շնորհելու մասին։  

14:21
25 Սեպտեմբերի 2017
Հայերենը կարող է դառնալ Քուրդիստանի պետական լեզուներից մեկը
Հայերենը, հնարավոր է, դառնա Քուրդիստանի  պետական լեզուներից մեկը:
13:27
25 Սեպտեմբերի 2017
Travel Blog Baltic–ի համահիմնադիր. Հայաստանն ու Արցախը բացահայտում են դարձել ինձ համար (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)
Ճանապարհորդ, բլոգեր, երաժիշտ, Travel Blog Baltic պորտալի համահիմնադիր Ստանիսլավ Գորբունովը ներկայացրել է իր տպավորությունները Հայաստան և Արցախ կատարած մեկշաբաթյա այցից հետո։  
12:17
25 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Երևանում ֆինանսական կազմակերպությունների շրջանում անցկացված ինտելեկտուալ խաղերի III փառատոնի հաղթողները (ՖՈՏՈ)
Նախօրեին Երևանում անցկացվեց ՀՀ ֆինանսական կազմակերպությունների շրջանում ինտելեկտուալ խաղերի ավանդական երրորդ փառատոնը։
10:15
25 Սեպտեմբերի 2017
Վիկտորիա Լոպիրյովան Երևանում խոսել է հայերեն (ՖՈՏՈ)
Վիկտորիա Լոպիրյովան կրկին Երևանում է։
16:39
24 Սեպտեմբերի 2017
Վիճում են մասնագետները կամ հայտնի է դարձել դեպրեսիայից ազատվելու պարզ միջոցը
Պենսիլվանիայի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են դեպրեսիային նվիրված հետազոտությունները:
12:48
24 Սեպտեմբերի 2017
Լարի Գագոսյանը ժամանակակից աշխարհի 100 հզորագույն «բիզնես ուղեղների» ցանկում է. Forbes
Ցանկը կազմվել է Forbes ամսագրի հարյուրամյակի կապակցությամբ, որտեղ ներկայացված են կապիտալիզմի դարաշրջանի 100 ձեռներեցների հանճարեղ մտքերը։
21:15
23 Սեպտեմբերի 2017
Դիետա «Աստիճաններ». բարեկազմ մարմնի գաղտնիքը
Ներկայացնում ենք դիետա, որի շնորհիվ ընդամենը 5 օրում դուք կունենաք բարեկազմ և գեղեցիկ մարմին:
20:03
23 Սեպտեմբերի 2017
Ինչպես տան պայմաններում հեշտությամբ ուղղել մազերը
Ներկայացնում ենք պարզ դիմակ մազերը հեշտությամբ ուղղելու համար:
20:58
22 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է հայերին Անկախության օրվա առթիվ և խոստացել դստերը բերել Հայաստան (ՖՈՏՈ)
Նա ավելացրել է, որ իր նորածին դուստրը ևս մի օր կայցելի Հայաստան։