ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
Ծառայողական քննության տվյալներով, աղջիկը կերել է բեկոնով բուտերբրոդն առանց վճարելու դրա համար։ Ընկերության կանոնների համաձայն, 22–ամյա աղջիկը պետք է կտրոն պահանջեր անձնակազմի այն անդամից, ով որոշել էր նրան սենդվիչ տալ։
Բորտուղեկցորդուհին նշել է, որ նա ընկույզի նկատմամբ ալերգիա ունի և ինքնաթիռում չէր կարողանում անվտանգ սնունդ գտնել, այդ պատճառով վերցրել է սենդվիչը։ Բացի այդ, միջադեպի ժամանակ նա 18 ամսական հղի է եղել։
Ինչպես հաղորդում է
vesti.ru–ն, հղում անելով Daily Mail–ին, բորտուղեկցորդուհու դեմ բողոք է ներկայացրել անձնակազմի անդամներից մեկը, ով տեսել է, թե ինչպես են աղջկան փոխանցել սենդվիչը և ենթադրել է, որ այն գողացվել է։
Ավիաընկերության ղեկավարությունը հետաքննություն է իրականացրել և աշխատանքից հեռացրել է անձնակազմի միանգամից երկու անդամի` հղի բորտուղեկցորդուհուն և մենեջերին, ով նրան տվել է սենդվիչը։
Աղջիկը, սակայն, մտադիր է դատարանում բողոքարկել ընկերության որոշումն ու ապացուցել, որ չի գողացել բուտերբրոդը։–0–