ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մարկ Ցուկերբերգի և նրա կնոջ` Պրիսցիլլայի դուստր Մաքսն իր առաջին բառն է ասել:
«Մաքսը սիրում է Բիսթին. Նրա առաջին բառը «շունն» է», - գրել է Ցուկերբերգը Facebook-յան իր էջում:
Ցուկերբերգի հունգարական հովվաշունը իր արտասովոր արտաքինի շնորհիվ ստացել է Բիսթ մականունը (անգլերենից թարգմանաբար նշանակում է «հրեշ»): Բրդոտ շունը Facebook-ում իր առանձին էջն ունի, որտեղ նրա անունը Բիսթ Ցուկերբերգ է, իսկ տերերը` «մայր» և «հայր»:
Ցուկերբերգերի առաջնեկը ծնվել է 2015 թվականի դեկտեմբերի 2-ին: -0-