486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
ՄԻԵԴ–ի որոշմամբ` Հայաստանը մոտ 5 հազ. եվրո կվճարի 11 տարի առաջ աշխատանքից հեռացված դատավորին
20:58
21 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտադրել է Հայաստանին վճարել 4,9 հազար եվրո նախկին դատավոր Անահիտ Սաղաթելյանին, ով 2004 թ.–ին հեռացվել է աշխատանքից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով։

Ինչպես հաղորդում է Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայությունը, ՄԻԵԴ–ը  որոշել է, որ խախտվել են Անահիտ Սաղաթելյանի իրավունքները, մասնավորապես արձանագրել է, որ նախկին դատավորը զրկվել է նախագահի հրամանագիրը, որով ինքը հեռացվել էր աշխատանքից, Հայաստանի դատական որևէ ատյանում վիճարկելու հնարավորությունից:

Անահիտ Սաղաթելյանն աշխատանքից հեռացվել է 2004-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 8 տարի պաշտոնավարելուց հետո։ «Ազատության» հետ զրույցում նա նշել է, որ իր լիազորությունները դադարեցվել էին ապօրինի, այն ժամանակ, երբ ինքը հիվանդանոցում վիրահատական սեղանին է եղել։

«Հայցապահանջը նախագահի հրամանագիրը չեղյալ համարելու մասին մեր պետական ատյաններում չի լսվել՝ ընդհանուր իրավասության դատարաններում ընդդատյա չլինելու պատճառաբանությամբ: Դատարանները հղում էին կատարում, որ այդ հարցերը լսվում են Սահմանադրական դատարանում, իսկ այն ժամանակվա օրենսդրությամբ անհատ քաղաքացիները՝ ֆիզիկական անձինք, Սահմանադրական դատարան դիմելու իրավունք չունեին: Իմ հայցը մնաց առանց քննության», – նշել է Սաղաթելյանը։

Հարցին, թե ինչ հիմնավորմամբ էր ազատվել պաշտոնից Սաղաթելյանը պատասխանել է. - «Ձևակերպումը այսպիսին էր՝ արդարադատություն իրականացնելիս խախտումներ թույլ տալու հիմքով․․․ Մինչև հիմա ինձ ևս պարզ չէ, թե ի՞նչ հիմքով, թե ի՞նչն եմ խախտել․․․ ես էլ չգիտեմ»:

Նա նշել է, որ իրեն աշխատանքից ազատելու միջնորդությունը ներկայացրել է այն ժամանակ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը․ վերջինիս գլխավորած Արդարադատության խորհուրդը հանդես է եկել համապատասխան եզրակացությամբ, ինչին էլ հաջորդել է Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը։

Նախկին դատավորը համոզված է, որ պատժվել է կամակատար չդառնալու և անկախ գործելու համար։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան: