ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Նախօրեին Աշխարհի գավաթը երկրորդ անգամ նվաճած հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը
chess-news.ru-ին տված հարցազրույցում խոսել է իր տվավորությունների, հարսանիքի և հավակնորդների մրցաշարին պատրաստվելու մասին։
Հաճելի է պատմություն կերտել
Բոլոր շախմատիստները գիտեն, որ սովորաբար հազվադեպ են հիշում երկրորդ տեղը զբաղեցնողին։ Ինչպես դա ընդունված է սպորտում, հիշում են, հիմնականում, հաղթողին։ Այնպես որ, շատ հաճելի է պատմություն կերտել։ Եթե հասնում ես եզրափակիչ, ապա անպայման ուզում ես հաղթել։
Загружается новость ... "Лево"
Հաղթանակի գաղտնիքը
Ես զբաղվում էի սպորտով, երկար զբոսնում և, ընդհանրապես, ամեն ինչ նորմալ էր։
Իսկ Հավակնորդների մրցաշա՞րը
Դեռ չեմ մտածել Հավակնորդների մրցաշարի մասին։ Հիմա ես պետք է մի լավ հանգստանամ շախմատից, հետո արդեն կսկսեմ մտածել այդ ուղղությամբ։
Համեստ կովկասյան հարսանիք
Հարսանիքի հյուրերի թիվը կազմում է մոտ 370 մարդ։ Ինչը, կովկասյան չափանիշներով, բավականին համեստ է։ Հարսանիքը լինելու է միայն Երևանում։ Հյուրերի թվում կլինեն բազմաթիվ ճանաչված և հարգված մարդիկ, այդ իսկ պատճառով չեմ ցանկանում որևէ մեկին առանձնացնել։
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը նախօրեին
նվաճեց Աշխարհի գավաթը։ Թայ–բրեյքում Արոնյանը հաղթեց չինացի գրոսմայստեր Դին Լիժենին 2։0 հաշվով։
Արոնյանն ապահովեց նաև 2018 թվականի մարտին Բեռլինում կայանալիք շախմատի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ուղեգիր։ -0-