ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները սպիտակ փոշենման զանգված են հայտնաբերել դատապարտյալի համար նախատեսված լահմաջոների վրա:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունը, ժամը 11:45-ի սահմանում, ծառայության աշխատակիցները, հանձնուքների ընդունման սենյակում զննության ենթարկելով դատապարտալ Շ. Մ.-ի համար քաղաքացի Վ. Բ.-ի կողմից բերված հանձնուքը, 28 հատ լահմաջոների վրա հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգված:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: -0-