484.31
-0.44
578.65
-0.24
8.5
-0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Քիմ Քարդաշյանն ամուսնուց թանկարժեք նվեր է ստացել ծննդյան օրվա առթիվ
18:46
21 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ,  21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն իսկական տղամարդու արարք է կատարել: Նա  կնոջը` Քիմ Քարդաշյանին, ծննդյան օրվա առթիվ թանկարժեք ներքնազգեստ է նվիրել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

«Ի՞նչ կարելի է նվիրել մի մարդու, ով ամեն ինչ ունի»,- հավանաբար այսպես է մտածել Քանյեն կնոջ ծննդյան նախօրեին:

Ռեալիթի շոուի աստղի 35-ամյա հոբելյանի առթիվ նվերն էլ պետք է համապատասխան լինի: Եվ Քանյե Ուեսթը, որպես իսկական տղամարդ, թանկարժեք, շատ թանկարժեք ներքնազգեստ է նվիրել:

Գեղեցիկ ձևավորված դիզայներական տուփում 5 միլիոն դոլար արժողությամբ կրծկալ է եղել: «Այն ոսկու՞ց է»,- հավանաբար կհարցնեք դուք: Գրեթե։ Կրծկալը զարդարված է կիսաթանկարժեք քարերով և պատրաստված է հատուկ պատվերով:

Victoria’s Secret-ի բացառիկ կրծկալի գինը հավասար է Մերձմոսկովյան առանձնատան գնին: Այնուամենայնիվ, ռեփերը սովոր է մատուցել թանկարժեք նվերներ:

Միայն նշանադրության մատանին արժեր գրեթե 8 միլիոն դոլար, հետո կային միլիոնավոր ծաղիկներ և Birkin ապրանքանիշի պայուսակներ` 100 հազար դոլարով: Բայց ահա ներքնազգեստ, այն էլ այդքան թանկարժեք, նա դեռ չէր նվիրել: Ի դեպ, կնոջ այդ նվերի դիզայնի հեղինակը հենց ինքը` Քանյեն է:

Հիշեցնենք, որ Քանյեն վերջերս հանդես էր գալիս նաև որպես դիզայներ: Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում նա ներկայացրել էր իր  նոր հավաքածուն: Ճիշտ է, ոչ բոլոր գործընկերները կարողացան ըստ արժանվույն գնահատել նրա նորարարությունը: Եվ Քանյեն նույնիսկ նեղացել էր` ասելով, որ դիզայներները ճնշում են նրան միայն այն պատճառով, որ նա հետերոսեքսուալ է: Կարծում եմ` կրծկալի գաղափարն էլ նրանց սրտով չէր լինի: Լավ է, որ Քանյեն այդ ամենին ուշադրություն չի դարձնում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:27
11 Հունվարի 2018
Ավելի քան 14 հազ. մարդ 5 տարվա ընթացքում հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից
Վերջին հինգ տարիներին ավելի քան 14 հազար մարդ հրաժարվել է հայկական քաղաքացիությունից։
16:07
11 Հունվարի 2018
Քաղաքացու դի է հայտնաբերվել երևանյան բնակարաններից մեկում
Հինգշաբթի դի է հայտնաբերվել Երևանի տներից մեկում։
14:36
11 Հունվարի 2018
Հայաստանում նախատեսում են արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումը
Սահմանափակումը չի տարածվելու մինչև ապրիլի 1-ը ներմուծված և հաշվառված ավտոմեքենաների վրա:
12:27
11 Հունվարի 2018
Աստվածային սկզբի խորհրդանիշ. National Geographic-ը` Արագած լեռան մասին (ՖՈՏՈ)
National Geographic հայտնի հրատարակությունն անդրադարձել է Արագած լեռանը։
20:08
10 Հունվարի 2018
Քիմ Քարդաշյանը բացել է Ամանորից հետո նիհարելու գաղտնիքը (ՖՈՏՈ)
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը երկրպագուներին պատմել է, թե ինչպես վերականգնել կազմվածքն ամանորյա շատակերությունից հետո:
19:16
10 Հունվարի 2018
Հայաստանում սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել ձմռան տոների հոգևոր բաղադրիչին
Վերջին տարիներին Հայաստանում թուլացել է ամանորյա տոնակատարությունների նյութական բաղադրիչը:
12:18
10 Հունվարի 2018
Հայ «Տերմինատորը» բում է առաջացրել սոցցանցերում (ՎԻԴԵՈ)
Հայ «Տերմինատոր» ալավերդցի Արկադի Մղդեսյանի տեսանյութն իրարանցում է առաջացրել սոցցանցերում։
12:01
10 Հունվարի 2018
Հայաստանին սիրահարված չինացու «Վույ աման» երգի կատարումը հիթ է դառնում ինտերնետում (ՎԻԴԵՈ)
Հայաստանին սիրահարված չինացի Մայքլ Հյոն կատարել է հայտնի երգչուհի Սիրուշոյի և Capital Cities-ի մենակատար Սեբուի «Վույ աման» երգը:
10:56
10 Հունվարի 2018
Ստեփանծմինդա – Լարս ճանապարհը փակ է ձնահոսքի վտանգի պատճառով
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
15:21
09 Հունվարի 2018
Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:  
12:27
09 Հունվարի 2018
ԵԼՔ-ը երթ կանցկացնի ընդդեմ թանկացումների
Խորհրդարանական ԵԼՔ խմբակցությունը երթ է անցկացնելու թանկացումների դեմ:
11:31
09 Հունվարի 2018
ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կարող են ռեկորդային թվով երկրներ այցելել 2018թ.-ին (ՖՈՏՈ)
Անձնագրերի 2018 թվականի ինդեքսում Հայաստանը բարձրացել է երկու հորիզոնականով: